Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ազատությո՜ւն,— գոչեցի —
Թող որոտա իմ գլխին,
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար․ ազատությո՜ւն:

ԺԲ
Ներածություն-Բեգզադեի յոթն հրաշալիքը-Խառն լուրեր-Մի աբեղայի ֆանատիկոսություն:

Թող ինչ կամին խոսեն, բայց Բեգզադեն համը տարավ։ Հիշատակարանս պարտակա՛ն է նորա հրաշագործությունքը պատմել։ Այնպիսի գործեր, որպիսիք օր ու ցերեկով գործվում են Բեգզադեի ձեռքով, եթե նյութ չլինին հրապարակախոսության, եթե այդպիսի անքրիստոնյա և անբարոյական մարդիկ դպրության ձեռքով չպատուհասվին, բանականությունը, արդարությունը մեզ-գրողներիս-կդատապարտե։

Մեք հրավիրում ենք բոլոր հայոց վաճառականքը ուշադրությամբ կարդալ այս տողերը և ամենայն արդարությամբ դատաստան կատարել: Եթե այդ դատաստանի մեջ լինի այնքան բարեխղճություն, այնքան արդարամտություն, որքան կա մեր առնելու պատմության մեջ, ապա ուրեմն Հիշատակարանս կհասանի յուր նպատակին և ես կատարած կլինիմ իմ խորհրդավոր պարտականությունը։

Թող չսրտնեղին տղայաբար այն մարդիկը, որոնց ծանր է տեսանել բաց աչքով որևիցե պակասություն մեր ազգի անդամների վերա. առողջ բանականությունը պահանջում է հանդես հանել դորանց և խայտառակել և դատապարտել, որպեսզի օրեօր վերանան և անհետանան այդպիսի բարբարոս գործողությունք։

Թո՛ղ, նույնպես, Բեգզադեի նման մարդիկ չուրախանան, թե ինքյանք-ազատ մնալով, առիթ ունեին զվարճանալու, տեսանելով Բեգզադեի բրդգզությունը, այլ դորա փոխանակ թող մաքրեն խղճմտանքները և մի փոքր մտածեն, լա՞վ են արդյոք այն գործերը, որոնց մասին դատապարտվում է Բեգզադեն. արդյոք չունեի՞ն ինքյանք ևս այդպիսի գործեր, արդյոք ապականված չէի՞ն նույնպիսի կամ ևս ավելի վատթար կեղտերով։ Հիշատակարանիս աչքերը բա՛ց են և ականջները սու՛ր... Բարվոք է