Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր անձը մաքրեր, քան թե բարկանալ այն մարդու վերա, որ տեսանելով ապականությունը, ասում է հայտնի, թե ապականված ես։

Տարակույս չկա, մեր ազգի հիվանդությունը դարավոր է. այն ապականությունքը, որով նա պղծել է յուր հայության անունը, մեծ հնարների են կարոտ, որ սրբվեին, բայց մեք մեր կարողության չափ պարտական ենք սպասավորել այս սուրբ պաշտոնին։ Մեր համար ադգությունը և ամբողջ ազգի կատարելության գաղափարը այնքան ծանր կշիռ ունի, որ դորան պահպանելու և օգնելու մտքով պատրաստ ենք ամենայն զոհաբերությամ, ինչ որ միայն կարող էր մի մատենագիր մարդ։ Այս բաների մեջ Ոչինչ են մեր աչքում մի քանի կոապաշտ հայերի պատվասիրությունը և անձնասիրությունը, ուստի մաքուր խղճմտանքով և ձեռքերս սրտերիս վերա դրած, ոչ միայն զոհում ենք նորանց, այլ որպես քաղդեական սերմից հառաջացած ծնունդներ քարին ենք զարկում։

Շատ լավ գիտենք, որ մեք այս ճանապարհով ատելի ենք կացուցանում մեր անձը, և այս է պատճառը, որ Հյուսիսափայլը փուշ է շատերի աչքին, բայց միշտ մտածում ենք, թե պատասխանատու ենք աստուծո առաջև, պատասխանատու խղճմտանքի և առողջ դատողության առաջև։

Եթե մեր խորհուրդը լիներ գնալ օգտի և շահաստացության քամակից, եթե մեր ցանկությունը լիներ սուրբ համարել ամենայն հնար, որ ձեռնտու էր թե մեզ սիրելի կացուցանելու ազգին և թե Հյուսիսափայլի ճանապարհը հարթելու, այն ժամանակ, իհարկե մեք ևս կզոհեինք ազգի օգուտը մեր շահին, մեք ևս կեղծավորությունը կշինեինք մի հաղթակիր գործիք։ Բայց թող հեռի մնան այդ դժոխային հնարքը, նոքա սեփական են օբսկուրանտներին և ճիզվիթներին, որոնց հետ չունինք մասն և բաժին։ Եվ ոչ միայն այսչափ, այլև չենք ցանկանում, որ այդ դիվախորհուրդ մարդիկԸ գովեին մեզ, մեր գործը, մեր ուղղությունը, ըստ որում մեք ինքնին պիտի կասկածելի երևեինք մեր աչքին։

Ազգի անդաստանի մեջ հինգ ցորենաբույս չկա, բայց փուշ և որոմ բյուրավոր, աղաչում ենք ամենակալ տերը սրտացավ գործավորներ ուղարկել, որ խնամով խլեին այդ փուշերր, որպեսզի ազնիվ բույսերը հնար ստանային աճելու և զորանալու։ Ժամանակ է, որ հայերը դուրս գան երեխայութենից և մի փոքր այրություն ստանան, սովորեն դատել և ճանաչել սևը և սպիտակը. մինչև այժմ նոքա դատել են միայն գինու և պանրի արժանավորությունը։ ժամանակ է, որ մի փոքր մտածել ուսանին, որովհետև մինչև այժմ գտանվել են նույն դրության մեջ, ինչ վիճակում էր նաբուգոդոնոսորը երազից հետո. <<և բանն վերացաւ յինէն>>, ասում էր նա մարգարեին։