բամբասանքի ընկերություն է։ Մեք հավաքվում ենք, որ սորան բամբասենք, նորան հայհոյենք, մյուսին դավ դնենք, սորա տունը քանդենք, մյուսին գլխակոր վայր ձգենք...
— Աստված ազատե այդպիսի դիվական ընկերութենից,— ասելով հեռանում է բարեպաշտ հայը։
Վեցերորդ, Բեգզադեն պատվիրում է յուր մի գործակատարին, որ նույնպես շատ տարիներով ծառայում էր, բերել տալ յուր քեռորդին Բեգզադեի խանութի մեջ ծառայելու համար։ Գործակատարը գրում է և պատանին հայտնվում է Նիժնի-Նովգորոդի վաճառահանդեսը։ Մի փոքր ժամանակից տղան հիվանդանում է և այդ պատճառով ևս Բեգզադեն սկսում է ծուռ աչքով նայել ողորմելու վերա։
Հայհոյանք, թուք ու մուր և այլ անասելի և անխելք խոսքեր թափվում են Բեգզադեի կողմից աղքատ պատանու վերա։ Բանը այնտեղ է հասնում, որ Բեգզադեն ասում է, թե չկամեր ունենալ նորան յուր խանութի մեջ։ Տղան աղաղակում է, եթե չկամիս իմ ծառայությունը, ուրեմն իմ տեղը ուղարկի՛ր ինձ։ Այս խոսքերի վերա Բեգզադեն ևս առավել բարկանում է։ Այս միջոցին տղայի մայրը ուղարկում է յուր որդուն Բեգզադեի անունի վերա 30 մանեթ արծաթ, մի վերարկու գնելու համար։ Բայց Բեգզադեն պահում է արծաթը յուր մոտ։ Երբ որ դրականապես ասել էր պատանուն թե չկամեր ունենալ նորան յուր խանութի մեջ, այլև հրաժարվում էր հետ յուր տեղը ուղարկելուց, տղան բոլորովին անօգնական մնալով կամենում է գնալ պոլիցմեյստերի մոտ գանգատելու։ (Բեգզադեն բնակվում էր պոլիցմեյստերի տան դեմ ու դեմ)։ Բեգզադեն լսելով տղայի սպառնալիքը, սկսում է ջարդել ողորմելի տղայի քիթը բերանը, դժոխային խոսքեր դուրս ժայթքելով բերանից. պոլիցմեյստերը պատուհանից տեսանում է այս հանդեսը։ Տղան գնում է գանգատ։ Պոլիցմեյստերը կանչում է Բեգզադեն և ասում է, թե կամ հետդ տար քո ծառան, կամ յուր տեղը ուղարկիր նորան։ Բեգզադեն պատասխանում է, թե չէր կարող գողը և ավազակը ընդունել յուր մոտ ծառայության համար, և թե այդ տղայի ցեղը տանով տեղով գող են։ Այս ասելով հանում է ծոցից մի նամակ տղայի մոր բերանից յուր որդու վերա, որով, որպես թե ուղարկում էր վերոհիշյալ 30 մանեթը և ասում էր թե գողացած արծաթ էր։
Տղան հերքում է բոլորովին այս զրպարտությունը և քննությունը ստուգում է, որ այդ նամակը շինովի էր և խարդախած Բեգզադեի ձեռքով։ Պոլիցմեյստերը ասում է Բեգզադեին, թե լավ չէ նորա ընթացքը ծառայի հետ և թե այդպիսի խարդախությունք կարող են մեծ անպատվությունք