Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անպատվությունք ծնուցանել։ Այսպիսի խոսքերով համոզում է Բեգզադեին, որ կամ հետը տանի տղան կամ ճանապարհի արծաթ տա մինչև Կովկաս։ Բեգզադեն խոստանում է հետը տանել։

Տղան ընկնում է հիվանդանոց, աղքատությունը հասանում է մինչև ի կատաղություն։ Մի քանի օրից հետո գալիս է Բեգզադեն տղայի մոտ և տալով նորան 5 մանեթ ասում է, թե կարգադրություն էր արել նորա մասին։ Երբ տղան մի փոքր հանդարտել էր, Բեգզադեն տալիս է ուրիշներին հետևյալ պատվերները։

Կանչում է յուր գործակատարը, այսինքն տղայի քեռին, և ասում է, որ չհամարձակվի ուղարկել տղան դեպի յուր վաճառանոցը, կամ դեպի յուր աշխարհը։ Եթե որևիցե կարեկցություն ցույց տալով, գործակատարը խնամ տաներ տղային, այնուհետև Բեգզադեն տալու չէր գործակատարին պատկանած 2000 մանեթը, որ գտանվում էր Բեգզադեի մոտ։ Կանչում է յուր ապրանքի համար վարձված սայլորդները, նոցա ևս պատվիրում է, որ չհամարձակվին ապրանքների հետ վերառնուլ տղան և հնար տալ Մ... քաղաքը հասանելու։ Իսկ թե սայլորդքը համարձակվեին կարեկցել ողորմելի տղային, Բեգզադեն սպառնում է ոչ մի կոպեկ վարձ չտալ սայլորդներին ապրանքը բերելու համար։

Այս բաներից հետո գնում է Բեգզադեն։

Տղան հավատացած է, թե շուտով ինքը ևս գնալու էր դեպի այնտեղ, ուր գտանվելու էր յուր պարոնը։

Բեգզադեի գնալուց մի երկու օր հետո, գալիս է տղայի մոտ սորա քեռին (այսինքն Բեգզադեի գործակատարը), և հայտնելով, թե երկու օրից հետո պիտո է միասին ճանապարհ ընկնեին դեպի Մ․․․ հարցանում է տղայից, թե չունե՞ր արդյոք երկու մանեթի մանր արծաթ։ Տղան ասում է թե ունի միայն մի հինգ մանեթանոց թղթադրամ, որ ստացել էր պաբոնից։

— Փույթ չէ,— պատասխանում է գործակատարը,— միևնույն է, էգուց կտամ։ Այժմ ինձ հարկավոր է այս չնչին արծաթը այն պատճառով, որ բնակարանս հեռի է և չկամեի մյուս անգամ գնալ այնտեղ այդքան արծաթի քամակից։

Տղան հանում է և տալիս է յուր բոլոր ունեցածը։ Գործակատարը ստանում է և դեպուղիղ գնալով յուր բնակարանը, ուր պատրաստ սպասում էր նորան սուրհանդակի կառքը, նստում է..․ և՛ կառքը հառաջ է շարժվում ամենայն զորությամբ։

Երկու օրից հետո իմանում է խեղճ պատանին թե խաբվել էր յուր