Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիշատակին։

Թեղ քո սիրական հայրենի բարբաո
Զգում է անուշ այո խնկի բուրվառ.
Հավիտենական քո օթևանից,
Այս խնկի բուրումը ընկալ նորանից,
Մաղթե՛ նորան կյանք որպես նահապետ,
Սիրական լեզվիդ իբրև արքուն տեր։
  Նա նոր է զարթել
  Դարավոր քնից,
  Հին փոշին նոր է
  Թափել վերայից։
Քո օրից այսօր քանի՞ դարի անցավ,
Սիրական լեզուդ ի՛նչ օրեր տեսավ,
Քանի՞ հալածանք, քա՞նի նեղություն
Եթե օտարից, դես այնքան ցավ չէր...
Նույն իսկ մեր եղբարք թշնամի էին
Այն նվիրական քո սուրբ ավանդին։
  Բայց արդ բարձրացավ
  Հնության փոշուց,
  Հաղթանակ կանգնեց
  Սիրական լեզուդւ
Օրհնի՛ր, նահապետ , օրհնի՛ր, սիրական,
Քո սուրբ այս լեզու, ազգասեր Արամ։
  Թող ծաղկի, աճե.
  Թող պտուղ բերե,
  Սուրբ հիշատակիդ
  Նոր փառք պատրաստե։

Դպրոցի ազգայնությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայութենից. լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել Դպրոցի ճակատին։ Անհիմն և ամենայն ընդունելության անարժան պատճառ է, թե օտար լեզուներ խոսեցնելով ազգի զավակներին, պիտի վարժեցնեին նորանց այդ լեզուների մեջ. առաջին հարկավոր բանը չէ, որ ազգի զավակը ուսանի օտար լեզուներ, դորա հակառակ