ված ամենայն ազգի մեջ հասարակ ժողովուրդը ենթարկվում է ավելի ծանր զկողութենների և տառապանքի, մինչ խորտակված էր նորա ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, այո', մեծատունք և մատնիչք.,սորա հակառակ, ամենափոքր երջանկությունը վայելում է հասարակ ժողովուրդը, մինչև անգամ, երբ ներգործում էր ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, որ դուրս գալով հասարակաց շրջանից, բարձրացել էին սորա հորիզոնից։
Այս բանի պատճառները քննել և բերել Հիշատակարանիս մեջ, չունինք համարձակություն։ Հարկադրվում ենք այսքան միայն ասել, որ հին բարոյական աշխարհի և հին խելքերի դրությունքը չէին կարող այլ հետևանք դուրս դնել։
Ազգային շինությունը, բնական կերպով, պիտի հառաջանա ցածից—հիմքից. այդ հիմքը է հասարակ ժողովուրդը։ Այն մարդը, որ սիրում է ազդը, որ նվիրում է յուր անձը ազգի բարոյական սպասավորության, պարտական է ծառայել ոչ ազգի կուռքերին, այլ հասարակ ժողովրդի օգտին։ Հասարակ ժողովրդից կազմվում է ազգության մեքենան. լուսավոր մարդիկ կարող են, և պարտական են միայն ուղղություն, զարկ և ընթացք տալ այդ մեքենային։
Մեր ազգության մ եքենան ջարդված է։
Անմտություն էր, եթե մտածեինք զարկ տալ մեքենային, մինչ նա խորտակված, և նորա գործարանքը ցիրուցան և ժանգոտած, չուներ այն ամբողջությունը և կազմությունը, որ կարողանար շարժվիլ և գործ կատարել։ Ազգության մեքենայ—հասարակ ժողովրդի վերանորոգությունը հնարավոր է միայն, գիտակցություն տնկելով նորա մեջ։ Իսկ գիտակցությունը բխում է լուսավորութենից։
Լուսավորություն. ահա մի մեծ և հոյակապ խնդիր, որ ազգի կարողքր և ուսումնականքը պարտական են լուծանել. չկա աշխարհի երեսին մի այնպիսի բան, որ ահարկու լիներ խավարից. սա մի զարհուրելի վարագույր է, որի տակ իրավունք ունին մարդիկ և մահ ենթադրել։ Ազգը լուսավորելու գաղափարը այն ժամանակ միայն կարող է իրագործվել, երբ հիմնած ու պահպանված էին բուն ազգային դպրոցներ, որոնց մեջ պիտի լսվեր հայկական խոսքը, ուր հայոց բառերով պիտի ներս մտանեին ազգի զավակների մեջ զանազան լուսավոր գաղափարը։ Ազգային չենք ճանաչում այն դպրոցը, ուր հրամայվում է խոսել ռուսերեն, ֆրանսիարեն, սակավ երբեմն հայերեն:
Թող շարժվին գերեզմանի մեջ մեր Արամ նահապետի .ոսկերքը...
Իրավունք ունի եղած հայ բանասերը, մինչ սորածից քանի տարի