Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Էր ազգության համար. ազգին հասած հարվածներին քաջությամբ մասնակից եղան նոքա, յուրյանց ամուսինների հետ միասին։ Նոքա չուրացան ազգի օգուտները, նոքա այրություն ցույց տվեցին յուրյանց կանացի կերպարանքի տակ և երբեք չկամեցան, որ նայեին նոցա վերա, որպես մի խաղալիքի, կամ որպես մի հագնված, զուգված պաճուճա¬ պատանքի վերա։ Հինգերորդ դարում, երբ հայոց ընտիր որդիքը զոհ գնացին պարսկական վիշապին, նոցա մայրերը, կանայքը, քույրերը և դստերքը պակաս չերևեցան այն քաջերից, որ ազգի պահպանության համար քաջությամբ ընկան պատերազմի դաշտումը։ Նոքա մոռացան յուրյանց կանացի տկարությունը, յուրյանց փափկասնունդ կյանքը, դուրս եկան յուրյանց փառահեղ բնակարաններից և պարզ երկնքի տակ, գետնի վերա տարածվելով չարչարակից գտանվեցան առաքինի զինվորներին։ Ինքյանք հոգացին յուրյանց պիտույքը և աղախիններից չպաշտպանվեցան. մարդ չկար նոցա ձեռքին ջուր ածող կամ այն պարզ կերակուրը եփող, որով ապրում էին։ 3ուրյանց ձեռքի արվեստով կերակրվեցան նոքա և տերութենից նշանակված ռոճիկը ամբողջ հասուցին յուրյանց կտրիչ տղամարդերին։ Փոշոտվեցան և ծխոտվեցան սենյակները և առագաստները նորահարսերի, և սարդի ոստայն պատեց նոցա նախկին շքեղության վերա։ Շատ ձմեռներ անցան, շատ գարուններ եկան, նոցա հետ միասին և գարնան ծիծեռնակներ, բայց նոցա տղամարդիկը հետ չդարձան. նոքա յուրյանց այրիությունը նախատինք չհամարեցին ինք- յանց, այլ մանավանդ պարծանք, առաքինի ժուժկալությամբ հարսնանալով երկնավոր անմահ փեսային։ Այսպես էին մեր հին մայրերը ե քույրերը, այսպես էին մեր կանայքը, բայց ինչ մնաց այն օրից... Հայ կանայք, ձեր հետ է այսօր իմ խոսքը, ազգի վերանորոգությունը և փրկությունը լոկ երազ է, եթե փտած էր այդ ազգի ընտանեկան կյանքը։ Տերությունը բաղկանում է ընտանիքներից և սոցա որակությունը ոչ թե միայն ցոլանում է կառավարության վերա, այլ մեծապես պատճաո է նորա ապահովության կամ կործանության:

Մեր ընտանեկան կյանքը նման է մի կյանքի, որ միմիայնց կարելի էր անցուցանել պանդոկներում։ Մեր ընտանիքների մեջ լսված խոսքերը են կերակրի, հանդերձի, զբոսանքի և այլ զվարճութենն երի խոսքեր, և շատ անգամ այս տղայական բաները հերիք պատճառ են լինում ընտանիքների կարծեցյալ երջանկությունը ևս խանգարելու։ Ո՛ր է այն ընտանիքը, կամ ավելի լավ, այն մայրը, որ մոր պես խոսում էր յուր զավակների հետ. մեք չտեսանք դեռևս, և չտեսնելու պատճառն այն է, որ մեր կանայք կորուսել են յուրյանց խորհուրդը։ Մայրը պիտի ուսուցանե 185