Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Քո Սերովթե Շահթհգ

Բերելով այս նամակը Հիշատակարանիս մեջ, կատարում եմ այն բարոյական պարտականությունը, որ մեր պատվելի թղթակիցը դնում էր մեր վերա, և հոդվով չափ ցանկանում եմ, որ մի բարի հետևանք ունենա այս հրատարակությունը, մեր ազգի վերաբերությամբ։

Այս միջոցներում ստացած նամ ակներիս մեջ նույնպես նշանավոր է մի նամակ, որ ստացա պ. Մեսրոպ Տիրատուրյանի ստորագրությամբ։ Այս արգո անձը մեզ անծանոթ է գլխովին, և գուցե թե ստորագրությունը ևս լինի մի շինովի անուն, ըստ որում նամակի մեջ չէր գրում ամսաթիվը կամ քաղաքի տեղը։ Նամակի պահարանի վերա երևում էր։. 17 փետր. 1860, Թիֆլիս։

Մեք շատ ուրախ ենք այսպիսի թղթակիցների վերա և եթե կամենան, կարող են ծածկած մնալ հասարակութենից, երևելով բոլորովին այլ զգեստով. միայն խնդրում ենք, որ մեզ հասուցած տպելիքը հարմարեցուցած լինին ազգի էական օգուտների հետ։ Ահավասիկ վերոգըրյալ նամակի բառացի պատճենը։

Արգո պարոն, Կոմս էմմանուել

Տարակույս չկա, որ մարդկության պատմության մեջ, ոչ մի ժամանակ, այնպես սաստիկ և որոշակի երևեցած շեն ազգությունքը, ինչպես ներկայումս։ Ազգությունը ասեւ թե դարձել է մի ամենօրյա հաց, առանց որին չէր կարելի ապրել, մի էլեկտրականության պես բան, որ փայլակի շուտությամբ տարածվում է զանազան ազգության անգամների մեջ։ Այս բանի խմորը ընկնում է և մեր ազգի մեջ և մեզանում լսվում են ձայներ, և մեր մեջ սկսում է բաբախ ել մի կենդանի սիրտ։

Արդարև, հայոց ազգը, այնքան բարոյական և նյութական դարավոր ավերանքից հետո, չէր կարող իսկույն հասկանալ ազգությունը և պտղաբեր շինել նորան, այս մեր հասարակաց վատաբախտությունն է, բայց դորան նայելով հրաժարվիլ գործունեութենից, մեր կարծիքով ասել է անձնասպան լինել։

Ահա այս պատճառներից ստիպված և ես իջանում եմ հայկական