դպրության ասպարեզ, և ես կամիմ մի երկու քար դնել այնտեղ, որի վերա գուցե թե բարձրանա մի օր հայ ազգության շինվածը:
ներս մտ անելով այս գործի մեջ գուցե շարժում էի ձեր հարցասիրությունը, թե արդյոք ի՛նչ դպրոցի և ի՛նչ փիլիսոփայության Հետևող եմ: Առանց դատողության չեմ ընդունում ոչ Քանթը և ոչ Հեգելը. նախ, որ իմ մտածությունքը և խորհելու ազատությունը չկամիմ երբեք ստրկացնել այդ փիլիսոփաների իշխանությանը, առողջ փիլիսոփայության առաջին ընդդեմ գործ համարելով ազատության կորուստր. երկրորդ, փիլիսոփայությունը մի կենդանի, շարժուն և համորեն մարդկության սեփական բան լինելով, ուսանում եմ ներկայումս, ազգերի ժամանակակից պատմութեններից և երևույթներից։ Այսքան ծանոթությունր հերիք համարելով իմ հայացքի և սկզբունքի մասին, շարունակում եմ խոսքս, թե մեր ազգությունը զորացնելու և ազգության գաղափարը հասարակաց դարձնելու Համար, ամենամեծ և զորավոր հնարներից մինն է նաև ազգային պատմության ուսումը։
Մինչև այժմ մեր ազգը չունի մի օրինավոր պատմություն, մի այնպիսի գործ, որ արժանի լիներ և դիմանար եվրոպական քննության հրափորձությանը։ Զանց եմ առնում հիշել այստեղ, պատմության անունով, մեր մեջ ման եկած գրքերի թերությունքը և խակությունքը, զանց եմ առնում նույնպես հռչակել հառաջանալի օգուտը մի օրինավոր պատմության երևելուց. այս վերջինս շատ հասկանալի լինելով, զուր տեղը պիտի ժամանակ կորուսած լինեի. այլ հարկավոր եմ համարում մի երկու խոսք ասել այն մասին, թե ինչ բաներ հարկավոր էին ազգին Նախ և հառաջ, որ հետո ազգի ուսումնականքը կարող լինեին ազգային պատմություն գրելու ձեռք զարկել։
1. Մեր ազգային մատենագրության վերաբերյալ գրվածք, որ ցեցակեր և հարյուրավոր տարեկան մագաղաթների մեջ փտում են վանքերի կամ այu ու այն մատենարանի անկյուններում, ձգել տպագրական մամուլի տակ և այս ճանապարհով դարձուցանել նորանց հասարակաց ժաոանգություն։
2. Այն գործերը, որոնց անունները միայն հասել են մեզ, իսկ ինքյանք կամ ստուգիվ կորած են ձախողակի, կամ թաղված փոշիների և փլատակների տակ, պատշաճավոր հոգողությամբ որոնել։ Անտարակույս, եթե տասնից հինգր դուրս գա, այն ևս մեծ բան է։
3. Հավաքել և տպել այն բոլոր կցկտուր հիշատակարանքը, որ աբեղայք կամ այլ մարդիկ սովոր էին գրքերի քամակներում գրել. և մեք կարծում ենք, թե էջմիածնի, Աղթամարի և Սսու կաթողիկոսական մատենարանների