Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որ 1853 թվականից սկսած, շատ անգամ գովելով մեզ այդ անզուգական գիտնականը, հորդորում էր մեզ մոտենալ դորան. բայց մեք, վաղուց արդեն Հասկացած լինելով մեր բարեկամի գովասանած մարդու որպիսությունը, հրաժարվելով հրաժարվել էինք այդ բարեկամի առաջարկութենից, միևնույն ժամանակ, չկարողանալով թաքուցանել մեր սրտի ցավը, մեր սիրելի բարեկամի պարզմտության և անփորձության մասին։

Ինչևիցե. պ. Չերքեզյանցը ահա այսպիսի կերպերով, հիմնելով յուր փառքի կոթողը վերոհիշյալ մարդերի ուսերի վերա, ավելի քան թե քսան տարու մեջ չէր դադարում հողմ արածելուց։ Պ. Չերքեզյանցը յուր բոլոր կյանքում միշտ գտանվել է վարագուրի քամակում և յուր հսկայական գիտության ապացույցքը գրավորական կերպով բերած դրած չէ հանդիսի մեջ, որ հասարակությունը կարող լիներ բան հասկանալ և չհավատալ այնուհետև չար լեզուների խոսածին, թե « դատարկ տակառը մեծ ձայն է տալիս»։

Պարոնը մինչև այժմ երկու տող բան գրած մարդ չէ. համբերում էր...

Վերջապես «հատել է նորա համբերությունը», պիտո էր տպագրությամբ հայհոյել· եթե այդպիսի ծայրագույն իմաստասիրության համար արծաթ ևս վճարող չլինի... գո՜նե, մի քանի տարի ժամանակով, դարձյալ կապահովե յուր գիտության համբավը, որ սկսել էր արդեն գունաթափվիլ։ — Ի՜նչ կըլլա եղեր։ — Բայց, արդյոք, այդ գրվածովը հասա՞վ գրողը յուր նպատակին , կարողացա՞վ բժշկել մի քանի սրտի խոցվածք — Արհեստավորը, կատարելով յուրյան ապսպարված գործը, կարոտություն չունի մտանել այն խնդրի մեջ, թե ի՜նչ չափով պիտանի էր այդ գործը ապսպարողին։ Նորանից խնդրում են կոշիկ, նա կարում է· մանավանդ եթե ապսպարողը ևս, յուր կողմից, երբեք մտածել չէ այն բաների արժանավորության վերա, որ գործակատարը հանձն էր առել պատրաստել։

— Ուրեմն, уплата той же монетой!.

———————————

միակողմանի իմաստակություն — ледантиэм, զուրկ, կրիտիկայի վերաբերյալ, ամենայն արժանավորութենից։ Թողնում ենք առանց ուշադրության այն անպատշաճությունը, որ հայերեն գործի վերա գրել են ռուսերեն· ինչպես և իցե, մեր կողմից արգելք չկա այդ գործի պ. Չերքեգյանցին սեփական համարվելուն, որովհետև շատ մոտավորություն կա ուղղության մասին, որ վերևում հատկացուցինք։ Է'հ, ինչ հարկավոր է հին բաները քրքրել...