Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչև այսօր չենք նայած ուշադրության անարժան արգելառիթների վերա. այսուհետև ևս նայողը չենք, կտրելով մեր ճանապարհը Հայկական քարերի և փուշերի մեջ:

  Նախատինք համարելու էինք մեզ Մեղուի և նորա համախոհների գովեստը, եթե դոքա մի օր սխալվելով տալու լինեին մեզ, նախատինք համարում ենք ներկայումս և պիտի՛  համարենք ապագայում, ըստ որում չենք կարող մեր անձը չանարգել, թույլ տալով մեզ ընդունել այդպիսի գովեստներ։ Մեծ ուրախություն է, որ այդպիսի մարդիկ հայհոյում են մեզ. և ներկայումս շատերը բացերև տեսանում են Հյուսիսափայլ և Մեղուի ուղղությունքը։
  Տհաճ չենք, տեսանելով սև բամբասանքի գունդերը մեր վերա հարձակված։ Հայհոյությունքը, որ բխում են հայ սրտերից և դուրս են երևում հայ մամուլներից, մեք համեմատում ենք այն նեխած շաթավի հետ, որ այսքան դարերով հավաքվել է հայկական հիվանդ կազմվածքի մեջ։ Մարդասեր վիրաբույժը տեղիք չունի բարկանալու, եթե մի մահառիթ խոց կամ ուռույց կտրելու ժամանակ, արյուն ու թարախ էր զարկում այնտեղից նորա երեսին։ Վիրաբուժի խորհուրդն է դուրս բերել հիվանդի կազմվածքից այդ ապականությունքը։
 Իջանելով հայ դպրության ասպարեզը, մեք գիտեինք, որ դարավոր տգիտությունը պատերազմ պիտի հայտնե գիտությանը, որին լինելով մի լոկ սպասավոր, օրհնեցինք և ընդունեցինք այդ պատերազմը։
 Անհնարին էր, որ ուրիշ ազգերի մեջ պատահածը չպատահեր և մեր մեջ. այս րոպեում անչափելի է մեր ուրախությունը, ըստ որում հայությունը մի քայլափոխ արել է արդեն։ 
 Թշնամությունքը չունին այն զորությունը, որ կարողանային մոլորեցնել մեզ, մեր ուխտյալ ճանապարհից․ մեր աստղը քարշում է մեզ դեպի այդ խորհրդական ճանապարհի ելքը և մեք հետևում ենք այդ ճակատագրական ձգտողությանը։
 Երանի՛ էր մեզ, եթե ունենայինք խելացի հակառակորդք, բայց, որպես հայ, զրկված ենք, ներկայումս, այդ պարծանքից։
 Չկամինք առավել խոսել պ. Չերքեզյանցի գրվածի պատճառով․ այլապես, դեպի չարը պիտի գործ դրած լինեինք ընթերցող հասարակության համբերությունը, ձանձրացնելով նորա սիրտը մեր ավելի երկար դադարելովը, մի անխորհուրդ ունայնաբանության վերա, որ յութ սրտի հավելվածից, բաշխել էր պարոնը Մեղուի հասարակությանը։ 
 Հաջողություն մաղթելով Չերքեզյանցին, պ. Նազարյանցի պատ