Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճառով գրելու գրքի մեջ, դառնում ենք դեպի երկրորդ խնդիրը, որ արել էին մեզանից։

 § 2. երբ առաջին անգամ դուրս երևեցավ պ. Խուդաբաշևի դիրքը,

մեք հարկադովեցանք կարդալ նորան ակամա. ակամա կարդում էինք, հառաջուց ճանաչած լինելով պարոնի թե հայագիտության և թե այլ բաների մասին ունեցած տեղեկության չափը։ Եվ մեր ընթերցանության հետևանքը հաստատեց մեզ, որ իրավունք ունեինք չկարդալու հոժարությամբ և ախորժանքով մի այդպիսի գրված։Ապահովության վերաբերությամբ, այսպես է, թե ազդը պիտի յուր գոյությունը պահպանեյուր եկեղեցու միջնորդությամբ։ Համաշխարհական հեղափոխութենների մեջ, եկեղեցու ինքնուրույնությունը եղել է և է մեր ազգի ապահովության գրավականը։ Մեք միշտ ուրախությամբ ենք հիշել, որ հայոց ազգը յուր հիշատակի արժանավոր Բաբկեն, Աբրահամ և այլ կաթողի- կոսների ձեռքով մերժել է մի այլ եկեղեցու իրավասություն յուր վերա, ըստ որում դորա բարոյական ազդեցությունը պիտի վտանգեր ազգությունը։ Հայոց ազգի ներկա սերունդը (բացի մի քանի ախտացած մարդերից), կատարյալ իրավունք է տալիս այդ մարդերին, որ պահպանելով յուրյանց եկեղեցու անկախությունը, պահպանեցին ազգի գոյությունը, և մեր համար սուրբ են նոցա հիշատակքը։ Այս երախտագիտական զգացմունքի չափով, որ ցույց էր տալիս յուր խնկելի և տոնելի բարերարներին, հայոց ազգը արհամարհություն ունի դեպի այն մարդիկը, որ կամ անձնական օգտի, կամ երկյուղի, կամ այլ հարակցության պատճառով օտարի հետ, խախտեցին երանելի նախնյաց ուխտը, նենգեցին մեր ազգի և նորա եկեղեցու ինքնուրույն գործականությունը։ Եզր անունի սկզբնատառը դարավոր ժամանակներից սկսած գլխիվայր է գրում ազգը և այդ հերոստրատյան պարծանքը ուխտադրուժների մեք պիտի կտակենք մեր զավակներին։

 Պ. պ ուդաբաշևի գրվածի հոգին հարկադրում էր մեզ պաշտել մի ամենևին լռություն, թույլ տալով, որ ինքնըստինքյան թանձրանա դորա վերա ժամանակի հավիտենական դատապարտությունը։ Ավելորդ էր նաև ընդդեմ զիվորվիլ մի աշխատության, որ յուր չնչին կարծիքները ևս կամ այս ու այն տեղից (օրագրերից և լրագրերից) մուրացած տեղեկությունքը և հայացքը հաստատելու համար, աղճատում էր պատմական իրողությունքը և զրպարտում էր այնպիսի մարդիկ մեր երանելի հայրապետներից, որոց և ոչ կոշիկների խրացը արժանի էր լու- 204