Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձանել։ Այդպիսի աշխատության հատուցումը է մի սառն արհամարհություն, որ լիամասն կերպով ընդունեց ազգից։

Շատ ժամանակ է, որ մեք ստացել էինք մեր թղթակիցներից մի քանի արդարացի նկատողությունք այդ գործի վերա. չտպեցինք նոցանից և ոչ մինը և տպելու ևս չէինք, եթե, ինչպես Հիշատակարանիս սկզբումը ասացինք, բազմաթիվ նամակներ անհանգիստ արած չլինեին մեզ։ Մի քանի տողից հետո կդնենք այդ նկատողութեններից մինը, որ ստացել ենք նամակի ձևով և որ ուներ այսպիսի ստորագրություն «Աբրահամ Դիոսկորոսյան Բաբկենյանց»։

Պ. Բաբկենյանցի նամակը կարող է մի փոքր ճաշակ տալ մեր ընթերցողներին, թե ո՛րպիսի բան էր պ. Խուդաբաշևի գիրքը։

Մեր կողմից (բացի ծանոթութեններից), ուրիշ բան չենք հավելացնում այդ նամակի վերա, այլ միայն խնդրում ենք արգո ժողովագրից, որ խնայելով յուր ութսունամյա հասակին, հանգիստ տա յուր անձին և ազատ թողու բռնաբարութենից հայոց եկեղեցին, որ երբեք չէ խնդրել պարոնի փաստաբանությունը և այսուհետև ևս կամք չունի խնդրել։

• Չենք կարծում, թե պ. Խուդաբաշևի ցանկությունը եղած լինի ընկնել հայ մատենագրերի կարգը. եթե այդպես լիներ, ապա նորա աշխատությունքը պիտի լինեին հայերեն և հարկավորապես այլ կերպարանքով և այլ հոգով. թողնում ենք, որ ներկայումս մի փոքր ավելի բան հարկավոր է հայ մատենագրին, քան թե ուներ պ. Խուդաբաշևը։

Հույս ունինք, որ խաղաղ հոգով կլսե մեր գրածը պ. Խուդաբաշևը, ըստ որում, ինչպես մի ժամանակ առակ էին արել Թուրքիայի հայերը, «արտաքին թշնամանք չէ, այլ ներքին համոզումն»։ Հույս ունինք թե և դպրության Դոն Քիշողները կդադարեն մի օր յուրյանց ասպետական քաջադործութեններից, ինչպես Սերվանտեսի հերոսը դադարեցավ, և այս մեր ակնկալությունը, անշուշտ, հառաջանում է և ֆիզիկական և բարոյական պատճառներից։

Մեհեկի 16, հայոց 1309 թ., Դվինի ավերակներում։

Արգո պարոն, Կոմս էմմանուել.

«Եթէ զանարժանն ըստ պիտոյիցն ոչ յանդիմատնես, մի՛ լինիր վարդապետ»։ ԵԶՆԻԿ

Երկար ժամանակ մտատանջությամբ չարչարվելուց հետո, որոշեցի գրել Ձեզ այս նամակը, և սրտիս ցավր թափելով մի փոքր ազատ շունչ առնուլ։

205