Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոմանք մի պիղծ թագավորի ձեռքով թունավորվելով, ոմանք կապած ձեռք ու ոտքով այս կամ այն բռնակալի դուռը տանվելով, բերվելով և շղթաների մեջ յուրյանց անարատ հոգիները արձակելով, և այս բոլոր տառապանքը, վիշտերը և վերջապես մահու բաժակը ազգի անունով, ազգի լավության և եկեղեցու հաստատության համար, մինչև տակը խմելով, պիտի՞ համարվին յուրյանց օգուտը, անձնական իրավունքը գերադասո՞ղք։ Համորեն հայոց ազգի անունով բողոքում ենք պ. Խուդաբաշևի ընդդեմ։

Ուշադրության արժանի է և այն, որ պ. Խուդաբաշևը մեղանչելով սուրբ Սահակի անձին ընդդեմ, ինչպես վերևում ասացինք, մեծապես մեղանչում է և պատմության ընդդեմ, յուր կամեցածի պես աղճատելով իրողությունքը։

Լսենք մի փոքր մեր Հովհաննես պատմաբան կաթողիկոսի խոսքերը, որ պատմելով Արևելքի առանձին առանձին պատրիարքութենների հիմնարկությունքը և հաստատությունքը, շարունակում է. «Սոցա նման և մեր Արշակ թագավորը և հայոց նախարարությունքը, համարձակություն ստանալով, պատրիարք կացուցին հայոց ազգի վերա Մեծ Ներսեսը. ինչպես արժան էր, իրավախոհ պատճառ մեջ բերելով մեր Բարթողիմեոս և Թադդեոս սուրբ առաքյալքը, որ տիրոջից վիճակվեցան հայերին, որպես քարոզք և ավետարանիչք, որոնց և նշխարված ոսկերքը կան մեր մեջ և որոնց աթոռը ստացավ կենդանի մարտիրոս Գրիգորիոսը և այլն, և այլն»[1]։

Այս ծանրակշիռ վկայությունը հերիք է ապացուցանելու համար, ազգային և եկեղեցական պատմության անտեղյակ պ. Խուդաբաշևին, թե հայոց ազգի ինքնուրույն կաթողիկոսությունը սուրբ Սահակից շատ հառաջ, դեռ Մեծ Ներսես Պարթևի կաթողիկոսության սկզբումը հաստատված լինելով, և մինչև սուրբ Սահակը, Շահակ, Զավեն, Ասպուրակես, առաքինի կաթողիկոսքը, ինքնուրույնաբար կաթողիկոսություն արած լինելով, սուրբ Սահակը պատճառ չուներ Կեսարիա դիմելու, թեև պարոնը չէ ուղարկում նորան Կեսարիա, հրատարակելով նորան անձնական շահասիրությամբ վարակված մարդ։

  1. «Ըստ սմին սակի ապա և մերն թագաւոր Արշակ և նախարարութիւնք Հայոց համարձակութիւն առեալ, կացուցին ի պատրիարքութիւն տանս Թորգոմայ զմեծն Ներսէս. փաստս իրաւախոհս ըստ արժանին ի մէջ առեա/ զսուրբ առաքեալսն մեր. զԲարթուղիմէոս և զԹադէոս, որք Ասքանազեանս ազին վիճակեցան ի Տեառնէ քարոզք և աւետարանիչք. և նշխարեալ ոսկերք նոցա կան ի միջի մերում, զորոց և զաթոռն իսկ ընկալաւ կենդանի մարտիրոսն Գրիգորիոս» (տե՛ս Հովհ. կաթ. տպ. ի Մոսկվա, երես 28-29)։