Այս էջը սրբագրված է
Ինչպես թողունք պ. Խուդաբաշևին ասել, թե «հայոց եկեղեցու րնդՀանրականի հաղորղութենից բաժանմանը հարակից եղան կորստական հետևանք ազդի բարօրության վերաբերությամբ։ Բաժանվելով ասորոց եկեղեցուց[1], որպեսզի կախողություն չունենա նորա հոգևոր իշխանութենից, իսկ այժմ կտրելով յուր հաղորդությունը հույներից և բոլոր Արևմրտյան եկեղեցիներից, որ այն ժամանակ ընդհանրական եկեղեցու հետ մի էին, հայերը զրկվեցան օգնականներից և պաշտպաններից, որ
- ↑ Չգիտենք, թե հայոց եկեղեցին ե՛րբ կախումն է ունեցել եկեղեցուց, որ ղորանից ազատվելու համար հարկ լիներ բամանվիլ ասորիներից։ Բացի սորանից պ. Խոլդաբաշևի ասածից դուրս է ղալիս, թե հայերը հառաջ ասորոց եկեղեցուց են բաժանվել և հետո հունար եկեղեցուց։ Արդյոք այս բանը դիմանո՞ւմ է կրիտիկական պատմությանը, կտեսանւնք իսկույն։ ա. Հայոց եկեղեցին, կամ նորա հոդևոր դասը, երբեք կախողոլթյուն ունեցած չէ ասորոց եկեղեցուց կամ նորա հոգևոր իրավասոլթենից, ուստի և Ոչ երբեք ապստամբած և հեռացած, ինչպես կամի ցույց տալ մեղ պ. Խուդաբաշևը։ բ. Բուն ասորիք, այսինքն նոքա, որ մեր հետ միասին երեք ժողովք ընդունելով մնացին (և ոչ նոքա, որք սահեցան դեպի նեստորականություն), մինչև այժմ ընդունում են հայոց եկեղեցու հաղորդությունը, սորան իբրև կենդանի ապացույց կարող է լինել այն, որ շատ անգամ նոցա քահանայք կամ եպիսկոպոսները բուն իսկ էջմիածնի մեջ պատարագած են, որպես նաև մեր օրերում Բիֆլիզի մեջ հանգուցյալ Ներսես կաթողիկոսի ներկայությամր։ Պ. Խուդարաշևը չէ կարող ապացուցանել մեզ սոցա ընդդեմը։ Գիտելի է դարձյալ, որ հայերը բաժանվեցան հույներից Քաղկեդոնյան ժողովի ժամանակ և դույն այդ ժողովի պատճառով․ արդյոք իրավունք ունեի՞ն կամ ո՛ր չափով, թող, պատասխանեն մեզ ազգային ուսումնականք։ Քաղկեդոնի ժողովից հառաջ, եղած էր Եփեսոսի ժողովը, ուր դատապարտվեցավ Նեստորը 437—432 թվականների մեջ։ Նա ուներ շատ կողմնակից եպիսկոպոսներ, որպես թեոդորետ, Իրաս և Հովհան եպիսկոպոս Անտիոքի։ Այս Հովհանը, որ Եփեսոսի ժողովի ընդդեմ մի փոքրիկ ժողով կազմելով, արդարացուցել էր Նեստորը և նզովել էր Կյուրեղ Աղեքսանդրիու պատրիարքը, յուր համախոհ ընկերներով, հունական հոդևոր և քաղաքական իշխանության ձեռքով դատապարտվելով, դուրս ձդվեցավ հունական եկեղեցու հաղորդոլթենից։ Բայց երբ այս դատապարտյալքը տեսան, որ նեստորը ընկավ անկանգնելի և նորա թըշնամիք զորացան, ինքյանք ևս հարկադրվեցան արտաքին ձևով հաշտվիլ Կյուրդի հետ և հաղորդվիլ հունական եկեղեցուն։ Հունական եկեղեցին ներեց նորանց և ընդունեց։ Երբ 451 թվականին, Եփեսոսի ժողովից քսան տարի հետո, սկսվեցավ Քաղկեդոնի ժողովք, որի մեջ ներկա գտանվողների թիվը երկու, երեք անգամ շատ էր, քան թե առաջին, երկրորդ և երրորդ ժողովնեքում, վերոգրյալ Հովհան Անտիոքացին, Թեոդորևտր և Իրասը յուր մյուս ընկերներով նույնպես հրավիրվեցան նստելու այդ ժողովի մեջ։ Բայց որովհետև այն բոլոր աշխարհների բնակիչներին հայտնի էին այս մարդիկը, որպես աշակերտը և հետևողը Նեստորի, որովհետև գիտեին սոցա Կյուրղի նզովելը և Նեստորի արդարացնելը, յուրյանը մասնավոր ժողովով, որ կազմել էին մի պանդոկի մեջ, որովհետև գիտեին, Որ այա մարդիկը թերևս վախից, կամ, հացից չղրկվելու խորհրդով հաշտվել էին հանական եկեղեցու հետ, այս պատճառով հայք, վրացիք, ասորիք, և հապևշք բողոքեցին, որ այդ մարդիկը