Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միմիայն կարող էին պաշտպանել նորանց կրակապաշտ պարսկի նեղութեններից» (տե՜ս երես 110)։

 Պ. Խուդաբաշևը, այս տողերը գրելով, ապացուցանում է մեզ, թե ազգի հոգին և հասկացողությունը քաղաքականության կամ կրոնի մասին, երբեք նյութ չէ եղել նորա մտածության։ Բոլոր հայոց պատմության մեջ պ. Խուդաբաշևը ոչ մի տեղում չէ կարող ցույց տալ մեզ, որ հայերը յուրյանց կրոնը կամ դավանությունը զոհ բերած լինեին յուրյանց քաղաքականության կամ մի այլ ապահովության։
 Նոքա լավ էին հասկանում, որ կրոն ասացյալը, դավանություն ասացյալը. խղճմտանքի բան լինելով, բնավ վերաբերություն չուներ օտար կամ դրացի ազգերի։ Հայերը խիստ լավ գիտեին, որ յուրյանց

—————————

դիկը աթոռ չստանան Քաղկեդոնի ժողովի մեջ։ Հռովմի Լևոն աոաջին պապը չընդունեց այս բողոքը և հուսալով յուր անմեղանչական իշխանության վերա, այլև համախոհ գտանվելով հունաց եպիսկոպոսների հետ, հաստատեց, որ այդ մարդիկը աթոռ ստանան Քաղկեդոնյան ժողովում։ Երբ բողոքող ազգերը տեսան, որ յուրյանց արդարացի առաջարկությունը մերժվեցավ,պատասխանեցին, թե ինքյանք չկամին մասնակից լինել մի այնպիսի Ժողովի, ուր պիտի դատավոր նստին դատապարտվածքը, և այս պատճառով ևս ոչ գնացին, ոչ տեսան ։

Մեք ան։իմն կարծիք ենք համարում այն, որ նորերումս տարածվում է, թե հայք, Վարդանանց պատերազմի պատճառով, չկարողանալով անձամբ անձին գնալ այդ ժողովը, հետևաբար ևս, անտեղյակ լինելով ժողովի իսկական և էական դրութեններին, հրաժարվել են ընդունելուց։ Մեզ երևում է, որ այս կարծիքը հաստատված է շատ խախուտ հիմքերի Վերա, մանավանդ պարծանք չէ մեզ չքմեղ լինել ժողովը չգնալու համար։ Ավելորդ է մեզ Հիշել այստեղ ժողովի անցքերը, Դիոսկորոսի Ժանդարմներից պաշարվիլը, այլ բարձրաձայն բողոքները և աղմուկները, որ տերության քաղաքապահ զորքի օգնությամբ շիջուցին։ Ավելորդ է հիշել հունաց կայսրների այս ժողովը անվավեր համարելը, չընդունելը և նզովելը, ինչպես նաև վկայում է մեր Հովհաննես կաթողիկոսը։ Ավելորդ համարում ենք նույնպես Հռոմի Փելիքս երկրորդ պապի Բյուզանդիան Զենոն կայսրը և նորա հրովարտակը նզովելը, որ գրված էր Քաղկեդոնյան ժողովը անվավեր համարելու համար. բայց այս միայն հարկավոր ենք համարում հիշատակել, որ հայք, վերոգրյալ պատճառներից և անցքերից հետո, չէին կարող, առանց յուրյանը անձը, յուրյանց ազգը և յուրյանց եկեղեցին անարգելու, ընդունեք Քաղկեդոնյան ժողովը։ Մեք խնդրում ենք պ. Խուդաբաշևից կարդալ և ուսումնասիրել ընդհանուր եկեղեցական պատմությունը․ այս մասին կարող է նորան մեծապես օգտակար լինել ուրիշ հեղինակների հետ և Բարոնիոս, եկեղեցական պատմության հեղինակը (բնագիրը լատիներեն է, բայց կա նորա և ֆրանսիական թարգմանությունը)։

  Այո՜, դեռևս շատ բաներ կարող էինք հանդես հանել պ. Խուդաբաշևի ընդդեմ և նորա գաղափարների սխալականությունքը ավելի մերկանդամ ցուցանել, բայց հույս ունինք, որ ընթերցողք կհերիքանան այս փոքրով ևս, մանավանդ եթե հիշեն, որ մեր դրությունը հրաժարական է և պաշտպանողական միայն, հարձակողական դրությունը ինքյան է գրավել պ․ Խուդաբաշևը... 
                                                 Ծան. Բաբկենյանցի