Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատմության մեջ, ուր պահված է և վերևում հիշված նամակի պատճենը։

Բայց երբ Կոստանդին կայսրը բազմաթիվ զորքով խաղաց Հայաստանի վերա, որ հպատակեցնե յուրյան, և երբ Դվին քաղաքում բնակվեցավ կաթողիկոսի տանը, հրամայեց յուր հոգևոր դասուն քարոզել հայոց եղեկեցոլ մեջ Քաղկեդոնյան ժողովը և պատարագել, ուր Ներսեսը յուր եպիսկոպոսներով հանդերձ ստիպվեցավ հաղորդվիլ։

Սակայն պիտո է ասել, որ դույն այդ հաղորդության օրում, մի եպիսկոպոս չհաղորդվեցավ և դուրս գնալով բեմից ծածկվեցավ ամբոխի մեջ. և երբ կայսրը կանչեց նորան և հանդիմանեց, նա ուրիշ այլ բաների մեջ պատասխանեց և այս, թե ինքը Ներսեսը հակառակ է հունական հաղորդության։ Կայսրից փոքր հանդիմանություն չլսեց Ներսեսը այս բանի մասին: Իսկ երբ, թեև ակամա կաթողիկոսը հաղորդվեցավ հունական խորհրդին, այն ժամանակ մեծ շշունջ ընկավ ազգի մեջ, մինչև որ Ներսեսը հարկաղրվեցավ փախչել գնալ յուր հայրենի գավառը։Այն ժամանակ ազգը Հովհաննես Մանասկերտցի վարդապետին հանձնեց աթոռի տեղապահությունը, որ ազգային հոգևորների ժողովով 651 թվականին, նզովեց Մանասկերտի մեջ Քաղկեդոնյան ժողովը:

Ազգային պատմիչների վկայելով այսպես է եղել բանի ընթացքը․իսկ այսպիսի, երկյուղի համար, րոպեական ընդունելությունը մի՛թե նմա՞ն չէ Վարդանանց մոգություն ընդունելուն և միթե կարելի է մտածել, և արդյոք թո՞ւյլ է տալիս լոգիկան եզրակացնել, թե հայք, վերըստին (իսկույն) մերժելով այդ հաղորդությունը, ցավեին յուրյանց բաժանվելու վերա։ Եթե պիտի ցավեին, նշանակում է հոգով և սրտով ընդունել էին, իսկ թե ընդունել էին, ի՛նչ հարկ կար վերստին բաժանվելու։

Չգիտենք, թե ի՛նչ աղբյուրից գիտե պ. Խուդաբաշևը, որպես թե հոգևորականությունը ծարավում էր միաբանության, և սրտի խորքում արտասվում էր Հերձվածի դառն պտուղների վերա։ Իբրև վկայություն, այս բանին, կարո՞ղ է արդյոք պարոնը հառաջ բերել մեզ մի պատմական իրողություն: Բայց մինչև նորա այս առաջարկությունը ընդունելը կամ մերժելր, թող ներվի մեզ կարծել, թե պ. Խուդաբաշևը ուրիշ տեսակ չէ իմանում այս բաներս, այլ միայն յուր երևակայական զորութւամբ, որ ինչ-քան ևս հանդես ունենա բանաստեղծության մեջ, պատմական գործերում զրկված է ամենայն արժեքից։

Դարձյալ պ. Խուդաբաշևը գրում է, «թեև կարելի էր, հետո, մոտից ճանաչելով ճշմարտությունը, ընդունել Քաղկեդոնյան ժողովի սահմանադրությունքը, ինչպես վրացիք ընդունեցին, բայց, ձախողակի, հայերը