Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացին միևնույն սխալ դատողության մեջ» (երես 184), այսինքն մերժեցին Քաղկեդոնյան ժողովը։

Պարտականություն համարում ենք հրապարակով հայտնել անարվեստ կոմպիլատորին, թե մեք, քննելով և քրքրելով հայոց պատմության թերթերը, ո'չ մի տեղում չենք գտանում բուն ազգի կամ նորա հոգևորականության մեջ միավորության ձգտողություն. իսկ գորան հակառակ միտումն, ամենայն քայլափոխում, մինչև որ Լամբրոնացին հարկադրվեցավ չափավորություն քարոզել, որովհետև եկեղեցու անկախությունը պաշտպանելու և օտարից հեռանալու զգացողությունը բարձրացել էր մինչև թշնամության աստիճան։


Որքան խոսք և ժողովք եղած են միավորության խնդրի մասին, այդ բոլորը միշտ պատահել են նախ, հույների առաջարկությամբ և երկրորդ, ազգի անիշխանության կամ մի այնպիսի ժամանակ, երբ Բյուզանդիոնը մեծ ազդեցություն ուներ Հայաստանի վերա։ Իբրև ապացույցք մեր այս մասին ասածներին, դնում ենք պ․ Խուգաբաշևի առաջև մեր ազգային հեղինակների գործերը և խորհուրդ ենք տալիս նորան մի փոքր ուսումնասիրել այդ հեղին ակությունքը։ Հույս ունինք, որ այդպիսի ուսումնասիրությունը ավելի մխիթարական կլինի նորան յուր երեկոյացյալ հասակում, քան թե նոր տպած գործի պես տշխատութենների հրատարակելը, որ բանի տեղ չանցանելուց հետո, անլվանալի մեղադրության պատճառ են լինում, քանի որ հայոց տառը պիտի կարդացվի։

Անհայտ չէ հայերից, որ սուրբ Ներսես Շնորհալու ժամանակ, ինչպես նաև նորա եղբոր Գրիգոր կաթողիկոսի ժամանակ, հունաց Մանվել կայսրը շատ և շատ ցանկանալով հայոց եկեղեցու հունաց հետ միավորության, բացել էր մի շարունակ դավանաբանական գրագրություն այս առարկայի վերա, ուղարկելով ուրիշների հետ Թեորիանոս անունով իմաստասիրությամբ հռչակված հույն աբեղան, որ սա բերանացի խոսե Շնորհալու հետ և կարգի դնե միավորության խնդիրը։ Այս բաների մասին, որպես պատմական գրավոր հիշատակարան մեք միմիայն ընդհանրական գիրքը ունինք, իսկ նորանից ավելի ոչինչ. այս պատճառով ևս այդ. անցքերի պատմության վերա նայում ենք այն չափով և այն հայացքով, ինչ չափով և ինչ հայացքով ավանդվում են այնտեղ։

Պ. Խուդաբաշևը, որպես ստույգ պատմություն ընդունելով մի հունական գիրք, նորա ռուս թարգմանութենից, որ ուներ ինքը, և ուր որպես թե գրված էին Շնորհալու և Թեորիանոս աբեղայի խոսակցությունքը, յուր ներկա աշխատության մեջ նկարագրում է ներսես Շնորհալին, որ իր