հանձնեց նորան խնդրել թագավորից, որ Կոստանդնուպոլսի մեջ, յուրյանց խոստովանությունը հաստատվելուց հետո, հրամայե պատրիարքին... խաչը ձեռքին օրհնել հայոց ազգը, որ այսքան ժամանակ դուրս էր մնացել եկեղեցուց, և հետո աղոթք առնել «մոլորության մեջ (այսինքն հունաց դավանությունը չընդունելով), մեռածների համար, որ աստված ներե նոցա անգիտության մեղքը»:
Հրաժարական ողջույն տալով Թեորիանոսին (1170 թվականի դեկտեմբերի մեջ), Ներսեսը հանձնեց նորան երկու նամակ կայսեր անունով, մինը ծածուկ, իսկ մյուսը հայտնի։ Առաջին (այսինքն ծածուկ[1]) նամակի մեջ նա ուղղակի ցույց էր տալիս յուր առ ի սրտե ցանկությունը ուղղափառ եկեղեցու հետ միավորվելու, և վկայում էր, թե, հավասար առաջին երեք ընդհանրական ժողովների, ընդունում է Քաղկեդոնյան ժողովը։ Իսկ մյուս նամակում (հայտնի նամակում) նա աշխատում էր միայն մի փոքր մեղմել զանազանությունը՝ հայերի և հույների մեջ, թե ծեսերի և թե հավատի վարդապետության»։ Երես 233—234։
Կո՛մս, չափեցեք այս անիրավությունքը, որ չափով և կամիք, բայց մեք ընդուել այսպիսի բաներ չենք կարող։ Այս բոլորը հրատարակում ենք անարգ զրպարտությունք ներսես Շնորհալու վերա, և ոչ մի վկայությամբ չհաստատվելիք։
Թեորիանոսի Շնորհալու հետ խոսակցությունը բովանդակող գիրքը, որ պ. Խուդաբաշևը ընդունում է որպես պատգամ սրբության, և որի վերա հիմնվելով հայերի և օտարների առաջև սևացնում է Ներսես Շնորհալին, գիտությունը չէ կարող ընդունել։ Այդ դեռ ապացույց չէ, եթե ոչ մի տեղում չեղած և ոչ մի ուրիշի վկայությամբ հաստատված բանը երևում է Թեորիանոսի գրքի մեջ։ Ի՜նչպես կարելի է ընդունել այն խոսքերը, որպես սեփական խոսքեր Շնորհալու, որի հոգին և ուղղությունը քաջ հայտնի են մեզ բոլորովին այլ կողմից, նույնիսկ Շնորհալու ընդհանրական թղթերից, հոգեշարժ շարականներից կամ այլ աշխատութեններից։
Մեք բողոքում ենք այն խոսքերի ընդդեմ, որ Թեորիանոսը կամայաբար դնում է Շնորհալու բերանը, մերժում ենք, որպես մերկ սուտ, նորս արտասվալի պաղատելը Թեորիանոսին և հայերը մոլորված ճանաչելը, մերժում ենք սաստկությամբ նորան վերագրված երկդիմի բնավորությունը, մերժում ենք և ծածուկ նամակի դրությունը կամ գոյությունը։
- ↑ Այդ ծածուկ նամակը մեք մերժում ենք և չենք սխալվում ազգը մեր հետ կարծելով։
Ծան․ Բաբկեն