Ազգի և ազգային եկեղեցու անունով խնդրում ենք բոլոր հայկական օրագրերից և լրագրերից, բոլոր գրչավոր և բանագետ մարդերից, հրապարակով հայտնել յուրյանց կարծիքը այս մասին, որպեսզի այսպիսի այլանդակ գաղափարք չհամարձակվին մյուս անգամ մարմին առնուլ և երևել ազգի մեջ:
Կո՛մս, Դուք պարտակա՛ն եք ազգի բողոքը ընդդեմ այս բաների հրատարակել, եթե այդպիսիք Ձեր անունով ուղարկվին[1]։
Հյուսիսափայլը, որպես մի բարոյական գործարան, պարտակա՛ն է պաշտպանել յուր ազգը և եկեղեցին[2]։
Հերի՜ք է, արտասուքը խեղդում են խոսքերս կոկորդիս մեջ. աչքերս ընդունակ են այժմ առավել լալու, քան թե գիր գրելու․ վերջացնում եմ նամակս և ցանկություն չունիմ մյուս անգամ ձեռք առնուլ այդ գիրքը։ Ես այս օրից մոռանում եմ հավիտյան որպես գիրքը՝ նույնպես և նորա հեղինակը։
Փոքրիշատե տեղեկություն տալ ազգին այդ գրքի վնասակար ուղղության մասին, անմերժելի պարտականություն համարեցինք մեզ, առավելը թողնելով ուրիշներին։
Հուս ունիմ, որ այս նամակս տեղ կը գտանե Ձեր Հիշատակարանի մեջ, իսկ ես մնամ և այլն...
Տարակույս չկա, որ կարդալով այս նամակը կհասկանան ընթերցողքը մեր դրությունը, թե ինչո՛ւ մինչև այժմ լռեցինք և լռել ենք պ․ Խուդաբաշևի չնաշխարհիկ ժողովածուի ընդդեմ։ Ինչ խոսեինք դորա վերա. դիցուք թե պ. Խուդաբաշևը ձանձրույթից ստիպված, ձեռք է զարկում այդպիսի բաների, կամ ավելի ճիշտ խոսելով, ուրիշներին աշխատեցնում է այդպիսի եգիպտական գործի վերա, բայց մեք ինչպես կարողանանք կարգավոր քննության տակ ձգել մի գործ, որ հառաջաբանից մինչև վերջը պատկերացնում է մի անկարգություն, մի զարհուրելի խաոս, որպիսի հազիվ թե եղած է տիեզերքի արարչագորութենից հառաջ
- ↑ Ինչ չափով կամ ինչքան հնարավոր էև մեզ հանդես տալ ազգի օգտի կամ նորա պաշտպանության համար եղած բողոքներին, միշտ պատրաստ ենք և պիտի լինինք։
Ծան․ Կ․Էմմ․
- ↑ «Հյուսիսափայլը» արդեն բողոքում է պ․ Խուդաբաշևի սխալական գաղափարների ընդդեմ և մերժում է այն բոլոր զրպարտությունքը, որ այնպես անխղճաբար թափվում են մեր երանաշնորհ հարց վերա։
Ծան․ Հրատարակողի