Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգի լուսավորության և հասկացողության աստիճանը, այլև այն շրջապատը, որի մեջ կանք մենք, .վաղուց արդեն հարկադրել են մեզ հայկական դպրությանը տալ այն ակնարկական ուղղությունը, որ երբեմն հայտնի էր Ֆրանսիայում անունովս, Litte՛rature allusionelle*:

Շատ ժամանակ չէ, որ ասել էինք, թե ազգության տունկը, ինքնուրույն գործականության աղբյուրը է գիտակցությունը, իսկ գիտակցությունը դուրս է բխում լուսավորութենից։ Եթե օրագիրքը մի կողմից պարտական են պահել յուրյանց ազգայնության նեղ շրջանակը, մյուս կողմից չէ պիտո նոցա ձեռքից թողուլ ընդհանուր լուսավորության լայն ասպարեզը։ Մեր կարծիքով, առաջինը առանց երկրորդին երբեք հաջողություն չէ գտանելու և քաղաքակրթության պտղավետ սկզբունքը մեք պարտական ենք որոնել երկրորդի մեջ։

ճշմարի՜տ է և այն, որ շատ բան ևս չէ կախվում օրագրի հրատարակողից կամ նորա գործակիցներից, երկիրը շատ անգամ բուսուցանում է դալար ծիլեր, բայց և շատ անգամ հյուսիսի ցուրտը պաղեցնում է նորանց արևագալից հառաջ…

Նայելով մեր ներկա վիճակին, մեր մխիթարությունը պիտի որոնենք անդադար գործականության մեջ. շարժողությունը, ինչ կերպով ևս հայտնվի մարդկության մեջ օրհնած է, որովհետև հոգի կա նորանում, որովհետև կյանք ունի։

Ավարտելով մեր խոսքը, այն չորս խնդիրների մասին, որ եղած էին մեզանից, չենք կարող չհայտնել մեր ցավը, այն պատճառով, որ չենք կարող այս անգամս ուրիշ բաների վերա խոսել, ըստ որում առանց նոցա ևս բավական ձգվեցավ բանի ընթացքը։ Բայց և այնպես կարելի չէր զանց առնել և չհայտնել Կոստանդնուպոլսի ամենապատիվ սրբազան Գևորգ արքեպիսկոպոսի պատրիարքական աթոռից իջանելը և նորա Փոխանակ Բրուսսայի առաջնորդ ամենապատիվ սրբազան Սարգիս արքեպիսկոպոսի պատրիարքական  

գավազան ընդունելը։

Սորանից մի քանի շաբաթ հառաջ, մասնավոր նամակներ տեղեկություն էին տալիս մեզ, թե պատրիարքական գավազանը երրորդ անգամ պիտի հանձնվի ամենապատիվ Հակոբոս սրբազան արքեպիսկոպոսին, բայց ազգի քվեարկությունը չճշմարտեց մեր թղթակցի կարծիքը։ Հունաց պատրիարքը նույնպես փոխված է։

Ակնարկող, ակնարկ (нажек)-անող գրականություն։Խմբ․։