ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈԻԹԵԱՆ՝
Տեառն Տեառն Մատթէոսի աստուածարեալ Կաթողիկոսի Ամենայն Հայոց, ծայրագուն պատրիարքի Մայր Աթոռոյ մերոյ սրբոյ կաթոդիկէ էջմիածնի և զանազան նշանաց զանազան կայսերութեանց ասպետի
Անօթք, որք պահեն զազգութիւն ո՛ր և է ազգի, երեք թուին ի փիլիսոփայութեան՝ քաղաքականութիւն, կրօն և լեզու։ Ազգ, որոյ խորտակեալ են անօթք, կորնչի անհետ, որպէս կաթիլ մի ի ծովու։ Զայս ահաւոր ճշմարտութիւն խոստովանի ամբողջ Եւրոպա, և առ ի պահպանութիւն բարոյական՝ ընդ նմին և նուիրական անօթոցս, արեամբ չափ ճգնի անձնիւր յանդամոց լուսաւորեալ ազգաց։
Ազգ հայոց կորուսեալ զթադ և զգայիսոն, կէս մի յանբարոյականութենէ դրացեաց, կէս մի ինքնին մեղուցեալ և նենգեալ թագին իւրոյ, սահեցաւ ՚ի ստրկութիւն օտար պետութեանց, որով զրկեալ ՚ի քաղաքականն անօթոյ, կորուսեալ զմոգականն ոյժ՝ որ յամրի պահէր զազգն, ցիր ու ցան գնաց ՚ի չորս կողմունս աշխարհի ՚ի մշտնջենական վիշտ և ցաւ զգայուն սրտից և ՚ի չարաչար թշուառութիւն ապագայ սերնդեան։ Նաւաբեկութիւնս չարաշուք պատճառ եղև և մեծապէս սատար տարածման նիւթականութեան յազգի մերում-քանզի այր յիւրաքանչիւր տեսեալ զհայրենիս աւեր և լքեալ, ձեռն ի գործ արար ՚ի հայթայթանս զօրհանապազ հացին, ՚ի սնունդ ընտանեացն։ Եւ այսունակ ահա յաոաջխաղացութեամբ խոպանացան բարոյականին զգալիք, և կորուսեալ