զճաշակ և զվայելս հոգեղէն և իմացական զուարճութեանց, ՝ի մարմինս ապրիլ` կեանս համարեցան։
Բայց սակայն ազգն մեր վերջացեալ ՝ի քաղաքական խորհրդոյ, ունէր՝ և այսօր իսկ ունի զերկուս դեռ անօթս, որոց՝ ոչինչ ընդհատ քան զառաջինն մեծակշիռ շնորհեալ են պաշտօնք ՝ի պահպանութիւն ազդի․ անօթքդ այոքիկ — կրօնն և լեզու։
Ազգն մեր ի ժամուս՝ թուի ’ի շարս ընկճեալ ազգաց, այլ թուի նա, և չէ անհետացեալ յերեսաց. երկրի, և մեր ամենեցուն պարտականութւն է, ըստ չափու կարեաց և ըստ արտօնութեանց պաշտամանց, ձեռնըտու լինել կանգուն կալոյ նորա, մինչև այց արասցե մեզ Վերին Տեսչութիւն։ Ձեռնտուութիւնս այս մարթի երևիլ ՝ի զօրացուցանել մեր զինքնուրոյն անօթս պահապանս ազդի, այն է՝ քարոզելով հանապազօր զանյողդողդ հաստատութիւն ՝ի դաւանուկթեան զոր ունիմք, և տարածհլով զլուսաւորութիւն, տնկելով զկենդանի և զարգասաւոր գաղափարս, յաջողեցուցիչս ազգային անձնապահութեան և ապագայ բարօրոլթեան, բե՛ր ասել, աղատութեան ՝ի ծառայութենէ։ Քանզի, ցորչափ կացցէ լեզու հայոց, ցորչափ կացցէ կրօնն մեր ազատ յամենայն յեկամուտ տարերց, ազգն մեր չունի երբէք անհետանալ։ Աւելորդ իմն համարիմք ասել, թէ ՝ի բարւոք ՝ի կիր առնուլ զայսոսիկ անօթս, ազգն ՝ի դէպ ժամու կարէ յարուցանել զկոթող ազգային պարծանաց ՝ի նշխարեալ աւերակս այրիացելոյն Հայաստանի։
Լուսաւորութեան լինել մատակարար, մեր, աշխարհական անդամոցս ազդի, է գործ. քանզի հոգևորականութիւն, յԵւրոպ անգամ չկարաց ՝ի գլոլխ հանել ղայն։ Նա՛ զի ուղղութիւն և հայեացք փիլիսոփայութեան դարուս ո՛չ անկանին ՝ի մի կէտ ընդ հայեացս հոգևորաց, ուստի և աւելորդ իմն է դաստիարակութիւն, որ ո՛չ բղխի ՝ի ներկայ փիլիսոփայութենէ դրուս, և որ ո՛չ զօրէ կենդանացուցանել զմեռեալն, այն ինչ առ կենդանութեամբն չկարաց պահպանել զնոյն։
Ազգասէր հոդևորք, յորոց ՝ի ձեռին մնաց գէթ ուրուական իմն իշխանութեան, կարէն ձեռնտու լինել մեզ, հիմնելով դպրոցս և պաշտպան կալով նոցա աննախանձաբար, առանց թևակոխելոյ յամբիոնն ուսուցչութեան, կա՛մ առ փառասիրութեան կամ առ չարաչար տգիտոութեան, յորում դեդևին։ Շատ իսկ է մեզ, եթէ մ արթասցին նոքա զանձինս դաստիարակել, զառաջինն ուսանել զգիր, զլեզու, զդպրութիւն և մանւանդ զգլխաւորն մարդութեան, յորմէ վերջացեալ պարապին ղատարկապորտութեան, ամուլ և անգիտակից սաղմզսերգութեանց,