Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վաճառականը.— Այդ շանթապահ գործիք է, որ հնարել է Բենիամին Ֆրանկլինը։

Շին.— Ի՞նչ ասել է շանթապահ գործիք։

Վաճ.— Կայծակից պահպանող. ուր որ կա այդ բանը, այնտեղ կայծակը չէ կարող վնասագործությունք հառաջացնել, որովհետև այն ձողի ծայրին մագնիսացուցած մետալ լինելով, անգործ է կացուցանում կայծակի զորությունը։ Այդ բանի համար փառավորվեցավ Բենիամին Ֆրանկլինը։

Շին.— Այդպիսի ոչինչ բանի համա՞ր. դա ի՜նչ է, որ մարդ փառավորե։ Մեր գեղումը մի դրացի կին կար. նա շատ անգամ վայր էր քարշում կայծակը։

Վաճ.— Ի՞նչպես։

Շին.— Իսկույն կասեմ. միայն հառաջուց պիտո է իմանալ, որ այդ կինը վայր էր քարշում կայծակը մի մարդու զարկել տալու համար, եթե դա ուներ մի թշնամի։ Եվ ահա այսպես է դորա արարողությունը, ինչ մարդու կամենար, որ նա կայծակից զարկվեր, ստանում էր նա որևիցե ճանապարհով այդ մարդու հասակի (բարձրության) չափը, այդ չափով մոմ էր շինում և վառում էր եկեղեցում, բայց ոչ սովորական կերպով, այլ գլխիվայր․ մոմի վերա մի տեղում գրում էր ասեղով և շատ աննշմարելի այս բառը «ելդըրըմ»։ Մոմը վառվելով մինչ հասանում էր այս խոսքին, որ կայծակ է նշանակում, իսկույն երկինքը մթնում էր, որոտմունքը թնդում էին, փայլակները ջրի պես սկսանում էին վազել և մի ակնթարթում կայծակը սևացնում էր այն մարդը, որի չափով շինած էր մոմը։

Վաճ․-Դու ի՛նչ հիմար բաներ ես ասում. ի՛նչ հարակցություն կա օդի էլեկտրականության և մի մոմի մեջ, թող գլխիվայր ևս վառեիր, ի՛նչպես կարելի է հավատալ այդպիսի բաների։ Եվ դու տեսա՞ծ ես մի օր, որ այդ կնոջ կամքով կայծակը մի մարդ չքացներ։

Շին․-Ճշմարիտը պիտո է ասել, չեմ տեսած․ թեպետև այդ կինը շատ անգամ վառում էր եկեղեցում մի այդպիսի մոմ...

Ահա անկրթության և թեթևամտության պտուղը. աստված իմ, ի՛նչ ողբալի մարդիկ կան աշխարհիս երեսին։

Գ

Մի մարդու առաքինի կամ վատթար լինելու շարժառիթը գտանվում է նույն այդ մարդո՞ւ մեջ, թե նորա շրջակա ընկերության մեջ. մի