և զնոր իմաստս» որ ՚ի Հօրէ և յՈրդւոյ բղխի չարգելոյր, Այվազովսքին ոչինչ ղանգիտելոց էր յաւելուլ—ըստ որում 'ի պատասխանւոյն տուելոյ առ հարցումն որ ՛ի 2 §, յայտնի երևի, թէ ուղղափառ ճանաչէ զխոստովանութիւն բղխման, ելողութեան Հոգւոյն և յՈրդւոյ։ Եւ ո՞ր անհրաժեշտ հարկ ստիպէր զԱյվազովսքին, զայսպիսի հարցմունս աոաջարկել մանկտւոյն մերոյ, քա՜ջ ճանաչեմք զնախապատրաստութիւն մտաց և կամաց նորա։
4) Երես 7. Առ հարցումն «ուրեմն այս աշխարհս, և ինչ որ կը տեսնենք, ան ամենն ալ ատենով չկայի՞ն», պատասխան է, «ո՜չ. ասկէ վեց եօթը հազար կամ շատ շատ միլիոն մը տարի առաջ այս բաներս չկային բնաւ»։ Ամենայն գիր որ ուսուցանէ զհաւատոյս, պարտի դրականապէս պատասխանել առ առաջարկեալ հարցմունս, և ո՜չ բնաւ տարակուսել: Ըստ աստուածաբանութեան Արևելեան եկեղեցւոյ, որ հիմնի ՚ի թուաբերութիւն եօթանասնից, ՚ի ստեղծմանէ աշխարհի մինչ ցարդ են ամք 7368. զի ծնունդ Քրիստոսի դիպաւ ՛ի վեցերորդ դարու, այն է 'ի 5508 թուականի. Յայս հայի և բան Շնորհալւոյն յԱրարչականին «զգե- ցաւ որդին գրած ՛ի վեց դարուն մարմին մեղաց»։ Ուսումն կրօնական պարտի զհետ գնալ վկայութեանց յայտնեալ աստուածագիտութեան։ Եթէ գոյր երկիրս յառաջ քան զ 7368 ամս, աստուածաբանութեան է պաշտօն ժխտել, թողլով բնական գիտութեան զիւր յառաջ տանել զվարղապետութիւն, յերկրաբանական մասին, արտաքս քան զկրօնականնզի այսպիսիք չունին զտեղի ՛ի կրօնականսն։ Եւ զոր գաղափար կարէ ընդունել յինքն հայ մանկտին, ղժամանակէ ստեղծագործութան աշխարհի. մինչ վարդապետարանն քրիստոնէութեան ինքնին դեդևի, և առանց ամենայն հիման դիմէ երբեմն ՛ի վեց, և երբեմն յեօթն հազար թուականն, հուսկ ուրեմն ըստ Չինաց և զմիլիօն թուականն ևս առնու ՛ի բերան։
5) Երես 15. Հարց.— «Այն մեռած հոգիները յառաջ քան զգալուստ Մեսիային արքայութեան փառացը հասա ն»։ Պատասխանի «ոչ, այլ գոգ Աբրահամու ըսուած տեղը արգելեալ կային և կսպասէին գալստեան Մեսիային, որ արքայութեան փառացը հասցնէ զիրենք»։ Նախ զի հոգիք ո՜չ մեռանին. զսոյն, թո՜ղ զայլ ամենայն վկայութիւնս, և փիլիսոփայք հեթանոսաց խոստովանեցան. և ՛ի քրիստոնէական գիրս, ածականդ «մեռած» առաջինն է' զի տուեալ լինի հոդւոց։ Եթէ և ո՛չ խոստովանի Այվազովսքին զհոգիս գոլ մահացուս. ապա ուրեմն հարկադրի խոստովանել զանզգուշութիւն իւր ՛ի գործածութեան կամայական բառից և ոճոյ, այն ինչ մեծի և զզուշաւոր քննութեան և կրկտանաց պէտս