Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքեանք պապք, առ անձնասիրութեան և փառասիրութեան իւրեանց համարեալ և քարոզեալ են զանձինս գերադաս քան զամենայն եպիսկոպոսունս․ զայդ ընկալան միայն պապականք, և զարդիս ընդունի միայն Այվազովսքին։ Արևելեան եկեղեցին, և մասն Արևմտեան եկեղեցւոյ միշտ հերքեցին գդլխաւորութիւն պապին։ Ո՞ւր թողցուք զայն, զի մի՝ն 7 պապից Հռովմայ, արծաթով յօժարանայր վաճառել պատրիարքին Կոստանդունպօլսի զդլխաւորութիւն իւր թերևս իրազեկ եղեալ, եթէ քանի՞ յանիրաւի ստանձնեալ է իւրեանց զայս պատիս Բարւոք առնէր Այվազովսքին, եթէ հաճէր ընթեռնուլ զմանրամասնութիւն հրաշափառ խայտառակութեան, յեկեղեցական պատմութեան Բարոնէոսի։ Յաջորդ լինել պապին առաքելոյն Պետրոսի՝ չտայ նմա իրաւունո ինչ առտւել քան այլոց եպիսկոպոսաց, ըստ որում ինքն Պետրոս չէ՛ առաւել քան զայլ առաքեալս, թերևս կշտամբեալ ՝ի Քրիստոսէ առ փառասիրութեան, ի հարցանելն, եթէ ո՛վ իցէ մեծ, և այլն։ Ունել Պետրոսի զաթոռն Հռովմայ ցարդ ո՜չ հաստատի․ այլ թէ Պետրոս զառաջինն քարողեաց յԱնտիոք, զայդմանէ ունիմք զհաւաստի վկայութիւնըս։ Այսոքիկ ամենայն հարցմունք գիտութեամբ առաջարկեալ լինին յԱյվազովսքւոյ առ ի ցուցանել զգերադասութիւն պապին Հռովմայ, և ՛ի վերջնոց սակի գրել զկաթողիկոսն ամենայն հայոց, զօրինաւոր և զանմխ ելի յաջորդն առաքելոց Թադդէի և Բարթոլոմեայ։

8) Երես 52, Հարց․ — «Մասնաւոր եկեղեցիք ուղղափառաց ալ կըրնա՞ն ըսուիլ կաթողիկէ եկեղեցի»։ Զայս հարցումն աոաջարկէ Այվազովսքին, յետ խօսելոյ և սահմանելոյ զյատկութիւն ուղղափառ կաթողիկէ եկեղեցւոյ. (միութիւն, սրբութիւն, ընդհանրականութիւն և առաքելականութիւն )։ Զկնի այսորիկ պատասխանէ առ հարցումն ստորասաբար, զի և մասնաւոր եկեղեցիք կարեն համարիլ ուղղափառս, ըստ որում պահեալ էր նոցա միշտ և ընդ ամենայն տեղիս զմի և Նոյն վարդապետութիւն, այն է զվարդապետութիւն միայնոյ, սուրբ, ընդհանրական և առաքելական եկեղեցւոյ։ Ախորժեմք ուսանիլ, թէ է՞ր աղա գալ մասնաւոր կոչի եկեղեցի, եթէ միշտ և ընդ ամենայն տեղիս ընդունի զվարդապետութիւն ընդհանրական եկեղեցւոյն Քրիստոսի, և ո՛ր է այս եկեղեցի, բաժանեալ 'ի բուն եկեղեցւոյ, բայց պահեալ զբնաւորութիւն և զյատկոլթիւն ճշմարիտ եկեղեցւոյն։ Մասնաւոր կոչիլ եկեղեցւոյն արդէն ընդդէմ է ընդհանրականութեան նորա, ընդ նմին և միութեան. քանզի միութիւն և ընդհանրականութիւն անկապտելի յատկութիւնք են եկեղեցւոյն Քրիստոսի։ Այլ յոճոյ խօսից Այվազովսքւոյ յայտնի նշմարի, զի զամենայն զնշանս բուն եկեղեցւոյ վերագրէ Հռովմեական եկեղեցւոյն