Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հնդունիմք այո՛ զներելի և զփոշետեսակ մեղս, զորմէ ո՛չինչ խօսեցևալ Այվաղովսքւոյ, գուցէ Համարի ՝ի թեթև աստիճանս մահացուաց տեսանել։ Այլ զայսմանէ արժան էր խօսիլ ըստ պատշաճի, մանաւանդ զի մատենիկն վտիտ ՝ի դաստիարակութիւն մանկանց ընծայէր։

11) Երես 68. Հարց. — «Սուրբ գիրքը ի՞նչ կերպով կարդալու է»։ Պատասխանի. «Պատկառանօք և խոնարհութեամբ հտսկցուած կտորներէն խրատ առնելու, չհասկցուածին հաւատալու, և յամենայնի եկեղեցւոյ դատաստանին հպատակելու է»։ Քրիստոնէութիւն հիմնի ՝ի վերայ գիաակցութեան սրտի և հոգւոյ և ո՛չ ՝ի սնոտի և յամուլ ծիսակատարութիւնս կուրօրէն հաւատալ, ըստ պապական պահանջման, առ մեզ ճանաչի հետևիլ փարիսականութեան, և հաւատ, որ չէ հիմնեալ ՝ի վերայ գիտակցութեան, զոր ո՛չ ընդունի հոգին, մաքուր խղճմտանօք, այլ առ հարկի կամ ստիպանաց, չար քան զանհաւատութիւն խոստովանիմք։— Զայդ և գայլ սոցին նմանս անարգել կարէր քարոզել Այվազովսքին, մինչդեռ ՝ի վերայ տանեաց աղաղակէր ՝ի Փարիղ. <<Մինչև ՝ի մահ կաթոլիկ պիտի մնամ». այլ մեք ընդունեմք յաւէտ զպատուէր հեղինակին քրիստոնէութեան, քննել և ուսանել ղգիըն, քան մեքենաբար և կուրօրեն հաւատալ ղոր ոչն ըմբռնեմք։

12) Երես 69. ճառելով, եթէ զիա՛րդ և ՝ի քանի կերպս կարէ յայտնել մարդ զդաւանութիւն իւր։ պատասխանէ Այվազովսքին. թէ «բերանով և գործով» ։ Եւ յետ զբերանացին սահմանելոյ յասել հանգանակին, յարէ, եթէ գործով յայտնել լինի զդաւանութիւն, խաչակնքեալ զդէմս և այլն։ Հիմն քրիստոնէութեան է սէրն, պատուիրան և միակ նշան՝ որով ճանաշիլ ունէին հետևողք նորա։ Ուսումն քրիստոնէութեան և խորհուրդ նորա է բարոյականութիւն. — «Զոր ինչ կամիք, թէ արասցեն ձեզ մարդիկ, արարե՛ք և դուք նոցա» ասէր երբեմն վարդապետն տիեզերաց։ Քրիստոնէութիւն ո՜չ շատանայ լոկով և եթ նշանօք, նա պահանջէ զգործս արժանիս քրիստոնէի և հեղինակի քրիստոնէութեան. իսկ Այվազովսքին շատ համարի կնքել զդէմս նշանաւ խաչին, և վարել զճշմարիտ վարս քրիստոնէի, որ հայեցեալ ՝ի նախընթաց և ՝ի յետադայ բանս, երևի ՝ի ճիչդ պահպանութեան ամուլ ծիսից և արտաքին արարողութեանց. որք ո՛չ եթէ ջեռուցանեն զհոգին, այլ սառն մեքենականութեամբ զքրիստոնէութիւն իսկ, որպէս ըղխրտուիլակ ինչ ընծայեցուցանեն ՝ի կորուստ հոգւոց և ՝ի դայթակղութիւն որոց չիցէ ամրապնդեալ ՝ի վէմն քրիստոնէութեան։ Խորհուրդ յայտնութեան քրիստոսի չէ՛ր զատանել իւր հետեվողս, կնքողս զդէմս նշանաւ խաչին, այլ մաքրել զխիղճ մտաց ազգաց, թօթափել զգերութեան անուր, ուսուցանել հոգի ճանաչել ղԱստուած և