Շուլցը, որին ֆրանսիական կառավարությունն ուղարկել էր հետազոտելու հայկական Վան քաղաքի ավերակները, նա իր ճանապարհորդության մասին թողել է չափազանց հետաքրքրական հիշողություններ, բայց դժբախտաբար քրդերի ձեռքով սպանվել է լեռներում։
Սեն Մարտենը՝ Հայաստանի մասին գրած իր շատ հետաքրքրական հուշագրերով։
Մեզ ժամանակակից հայագետներից առանձին ուշադրության արժանի են—Կատրմերը, էյժեն Բորեն ՝հեղինակը <L'Аrmenie> վերնագրված աշխատության, որ պարփակում է Հայաստանի աշխարհագրությունը քաղաքական պատմությունը, գրականության և ազգագրության պատմությունը։
Աբրատ Կապելլետին—Ներսես Շնորհալու երկերը լատիներեն և Եղիշեի պատմությունը իտալերեն թարգմանողք։
Նեյմանը, Եղիշեի պատմությունը և Լևոն III-ի քարտուղար Վահրամ Եդեսացու ժամանակագրության անգլերեն և Ներսես Լամբրոնացու Ատենաբանությունն ու Ներսես կաթողիկոս Կլայեցու ուղերձը' արեվորդների կամ XII դ. պավլիկյանների մասին (Աամոսատում) գերմաներեն թարգմանողը․ նրան են պատկանում և հետևյալ աշխատությունները՝ Memoire sur la vie et les ouvrages de David, philosophe armenien du V siecle de notre ere; Die armenlsche Sprache und Literatur; armenische Dichtkunst; Versuch einer Geschichte der Armenishen Literatur և զանազան այլ դիտական հոդվածներ, զետեղված պարբերական հրատարակությունների մեջ։
Պետերmան, Բեոլինի պրոֆեսոր, նրա երկերից հիշենք Grammatica linguae armeniacae, ուր հայոց լեզվի կազմությունը քննվում է Արևելքի այլ բարբառներիների համեմատությամբ։ Այս քերականսթյան համաոոտությունը հրատարակված է „Brevis linguae armeniacae grammatica, litteratura, crestomatia cum glossario* վերնագրով, որը կազմում է Պետերմանի Portae linguorum orientallum-ի IV մասը:
Լե-Վալիան-դե Ֆլորիվալ, հայոց լեզվի պրոֆեսոր Փարիզում, V դարի մատենագիրներ' Մովսես Խորենացու և Եզնիկ Կողբացու երկերի ֆրանսերեն թարգմանողը։
Դուլորյե' հեղինակ վերին աստիճանի հետաքրքրական հոդվածների, որոնք զետեզված են Journal asiatiquet, Revue d'orient և Revue des Deux Mondes֊i մեջ։
Վիկտոր Լանգլուա, որին ֆրանսիական կառավարությունը քանիցս