հիշեցնում է նրա դեգերումն այս վայրերում։ Այսպես, ըստ հայկական ավանդությունների Առնոյոտն շրջանում, Արարատից արևելք, թաղված է Նոյ նահապետը, որից շրջանն իր իսկ անունն է ստացել — Առնոյոտն։
Առնոյոտն հայերեն նշանակում է «Նոյի ոտների մոտ»։ Ակոռի գյուղի անունը նույն այդ շրջանում կազմվել է հայերեն արկ-ուռի (նա խաղողի վազեր տնկեց) բառերից, ի նշան այն դեպքի, որ Նոյը Արարատից իջնելուց հետո նրա ստորոտում խաղողի վազ տնկեց․ իր սահմանների մեջ ամփոփելով մարդկանց նոր նախահորը, Հայաստանը չի զիջում օտար որևէ երկրի և մարդկային ցեղի երկրորդ նախամոր՝ Նոյեմզարի աճյունը. նրանք կարծում են (sic!), որ նա կնքել է իր մահկանացուն այն տեղում, ուր հիմա Մարանդ քաղաքն է, որի անունը հայերեն նշանակում է «մայրն այնտեղ է» (mater ibi) և որը հիմա Մարանդ է կոչվում։ Պտոլոմեոսը սակայն Marunda է կոչում այն: Հայկական ավանդությունների համաձայն` Երևան քաղաքն իր անունը ստացել է այն բանից, որ նրա գտնված տեղը Նոյին երևացած առաջին ցամաքն էր։ Երևան հայերեն նշանակում է՝ երևացած կամ տեսնված։
Սակայն Արարատի շրջակայքի բոլոր անուններից ամենից հետաքրքրականն ու հանելուկայինը Նախիջևան քաղաքի անունն է. անհիշելի ժամանակներից գոյություն ունի այդ քաղաքը՝ Արաքսի ձախ ափին, Արարատից հյուսիս․ ավանդությունն ասում է, որ Նոյը այստեղ է բնակվել տապանից դուրս գալուց հետո, որ և հաստատում է ինքը անունը, որովհետև Նախիջևան հայերեն նշանակում է՝ առաջին իջման տեղ։
Կարելի է կարծել, — ասում է Սեն Մարտենը, — թե քանի որ այդ տեղը հեռու չէր Արարատից, ապա քրիստոնյաներն այդպես անվանել են այն ի հիշատակ Նոյի, երբ Հայաստանը լուսավորվեց քրիստոնեական հավատի լույսով, եթե միայն Պտոլոմեոսը չհիշեր Նախիջևանը Նախնապ անվան տակ. բայց ավելի ապշեցուցիչն այն է, որ Պտոլոմեոսից 50 տարի առաջ ապրող Հովսեփը միանգամայն համաձայնելով հայկական ավանդություններին, ասում է թե՝ «Այս տեղը հայերը անվանում են իջման տեղ, որովհետև տապանն այստեղ փրկություն գտավ և տեղական բնակիչները մինչև հիմա էլ մատնանշում են նրա բեկորները»։
Այսպիսով հայ ժողովրդի սկզբնավորությունը մարդկության սկզբնավորությունն է, իսկ նրա հետագա պատմությունը ձուլվում է հին աշխարհի համարյա բոլոր ժողովուրդների պատմության հետ։ Հայաստանի սահմաններում է ընկել առաջին նվաճող Բելը կամ Նիմվրոդը․ Հայաստանի որդիները պատվավոր մասնակցություն են ունեցել Տրոյան