Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճիշտ է․ նրանք բոլորը հանդիպել են Հայաստանում կատաղի դիմադրության, հաճախ և պարտություններ կրել․ նրանց թանկ է նստել նրա քաղաքների առումը, իսկ անմատչելի բերդերն ընդերկար կասեցրել են նրանց մոլեգին առաջխաղացումը․ սակայն դա ավելի ևս կատաղեցրել է հակառակորդներին, ուստի և անհնարին գազանությամբ ամեն ինչ հրո և սրի ճարակ դարձնելով, թողել են իրենց հետևից քաղաքների ավերակներ՝ շաղախված նրանց բնակիչների արյունով։

Բայց անիմանալի են նախախնամության ճանապարհները։ Այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր անհավատների լծի տակ, նրա որդիքը պատվավոր դիրքեր են գրավում հռոմեական զորքի շարքերում և մինչև իսկ բարձրանում Կոստանդին Մեծի գահը։ Առաջին հայ կայսրը Մավրիկիոսն էր, Տիբերիոսի փեսան ու գահաժառանգը (583-602), նրանից հետո գալիս են - Մեդիկուս (667), Վարդանի որդի Փիլիպպոսը (711-13), Արտավազդ (741-43), Կարլոս Մեծի ժամանակակից Նիկիֆորը, Լևոն V հայազգին՝ Արծրունյաց տոհմից (813-20), Վասիլ Արշակունին, Մակեդոնացի կոչեցյալը (876-896), նրա որդիքը՝ Լևոն VI (889-911) և Ալեքսանդր (912), Լևոն VI-ի որդի Կոստանդին֊Ռոմանը (959-963), նշանավոր Հովհան Չմշկացին (969-976), Ռոմանի ոոդիքը-Վասիլ II և Կոստանդին VII (976-1025) և շատ ուրիշներ. 212 տարվա ընթացքում հայերից թագավորել են 12 կայսր, եղել են նաև շատ կայսրուհիներ։ Կիլիկիայի հայկական թագավորները նշանակալից օգնություն են ցույց տվել խաչակիրներին, սրանց Ասորիքում գտնված ժամանակ Անտիոքիո պաշարման և Եդեսիայի առման միջոցին. հետագայում նրանք ազգակցական կապեր հաստատեցին եդեսացի կոմսերի հետ։ Այսպիսով հայերը, վաղ ժամանակներից կորցնելով ինքնուրույն ժողովրդի բոլոր պայմանները, դարերի և հեղաշրջումների երկար շարանի միջով անփոփոխ պահպանել են իրենց կրոնը, իրենց նախակենցաղ բնավորությունը և հիմա, բնակվելով Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում, այնտեղ իրենց հետ տարել են իրենց մայրենի խոսքը․ այսպես, նրանք կազմում են Անատոլիայի, Ասորիքի, Միջագետքի բնակչության մեծամասնությունը, բնակվում են Ատրպատականում, Պարսկական Իրանում, Գիլանում, Մազանդարանում, Սպահանի շրջակայքում, Վրաստանում, Կովկասում, Լեհաստանում, Դոնի ափերին, Ղրիմում, Մոլդավիայում, Ավստրիայում, Իտալիայում և Եվրոպայի ուրիշ պետությունների մեջ, Եգիպտոսում և Հնդկաստանում։ Հաշվի առնելով հայերի քանակական բազմությունը և նրանց բռնած տարածությունը, դյուրին է եզրակացնել, թե եվրոպական առևտրին ո՛րպիսի