Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՐԱՇԱՓԱՌ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ[1]

«Հաւատամք յարդիւնս Քրիստոսի, միջնորդութեամբ կախարդութեան։ Հաւատամք ի փրկութիւն հոգւոց, հաղորդակցութեամբ դիւաց։ Իսկ որք ասեն, թէ չի՛ք կախարդութիւն, կամ, թէ ո՛չ գոն դեւք, զայնպիսիսն նզովէ մեծ տրամաբան և աստուածաբան, տնօրինող և յօրինող Երեւակ հանդիսի, պ. Յովհաննէս Տէր Կարապետեան Տէրոյենց Չամուռճեան Պրուսացի»։

Ի՞նչ օրհնություն, կամ ի՞նչ գոհություն մատուցանենք պ. Չամուռճյանին, որ քրիստոնեական կրոնի հանգանակները, տասն և հինգ դար գրվելուց և խոստովանվելուց հետո, յուր ներկա տարու 1 հուլիս 30 նոյեմբեր՝ թիվ 83 Երևակի մեջ, ելավ սրբադրեց ու հավատքի մասունքները հավելացուց, մի նոր և պայծառ լույս ծավալելով աստվածաբանական գիտության վերա։

Թող պապանձվին չար լեզուները, որ երբևիցե շարժված են այս չնաշխարհիկ պարոնի ընդդեմ։ Նորա այսքան տարու խորամուխ քննության հետևանքն է, որ այսօր ընթերցող աշխարհի առաջև բացահայտվեցավ, թե Քրիստոսի արդյունքը չուրանալու համար, անշուշտ պիտի հավատալ և խոստովանել կախարդության գոյությունը։

Պարոն Չամուռճյանի անժխտելի տրամաբանությունն է, որ այսօր ապացուցեց մեզ, թե դևերի գոյությունը կամ կախարդության լինելությունը մերժելը, համազոր է Քրիստոսի փրկագործ տնօրենությունը մերժելու:

Քրիստոսի փրկագործ տնօրենության հավատալ պարտակա՛ն է ամենայն քրիստոնյա. պատճառ՝ քրիստոնեական եկեղեցու հիմքը դըրված է այս հավատալիքի վերա. Քրիստոսի փրկագործ տնօրենությունը հավատի մասն է։

Բայց եթե մի մարդ չհավատա կախարդության կամ դևերին, ուրացած

  1. Կախարդությունը, շատերը, որ Հրաչից չեն հավատար և այլն։