Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսիկների՝ Զրադաշտի հետևորդների ուսմունքի մասին, քանի որ V դարում Հայկական միապետության անկումից հետո, մոգերը օգտագործելով պարսից թագավորների ազդեցությունը, աշխատում էին Հայաստանում տարածել իրենց կրոնը, ինչու և հայ աստվածաբանները ստիպված էին ժողովուրդը գայթակղությունից հեռու պահելու համար աստվածաբանական խորհրդածություններ գրել ի պաշտպանություն քրիստոնեության։ Այս տեսակետից առանձնապես նշանակալից են Եզնիկ Կողբացի եպիսկոպոսի, Արձան Արծրունու և շատ այլ հոգևոր անձանց երկերը, ինչպես և Եղիշեի պատմությունը, ուր պարսիկ զորավար Միհրներսեհի թղթում ամփոփված է զրադաշտական կրոնի դավանաբանության լրիվ շարադրությունը։ Բացի դրանից, հայերեն լեզվով կան աստվածաբանական շատ խորհրդածություններ, որոնք գրված են զանազան հերձվածողական ուսմունքների հերքման համար, ուսմունքներ, որոնք զանազան անունների տակ գոյություն են ունեցել Հայաստանում, հյուսիսային Միջագետքում և Ասիայի այլ վայրերում։

Մենք չունենք բավականաչափ տվյալներ, որպեսզի լիովին գնահատենք հայ գրականության հարստությունները, քանի որ շատ ձեռագիրներ անհայտ պահվում են վանական գրադարանների փոշու մեջ, շատերը չեն հրատարակված և թեպետ դրանց աննշան մասն է մատչելի եվրոպական գիտնականներին, բայց այդ տվյալներով իսկ մենք որոշ հավանականությամբ կարող ենք ենթադրել, որ հայ գրականության ուսումնասիրությունը անչափ շահեկան կլիներ եվրոպական գիտությանը։