Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԱՄԱԿ «ՄԵՂՈՒ»-Ի ԽՄԲԱԳՐԻՆ
Արգո հայրենակից
պ. Սըվաճյան,

Մեղուն մի նոր քայլ կատարեց ազգային հառաջադիմության հանդիսում,— հրապարակով հայտնեց յուր վճիռը մի Պողոսի մասին, որ հայոց ազգի և եկեղեցու նախատինքի համար, գուցե թե, դեռ ևս յուր վերա կրեր հայկական աբեղայի անունը, եթե հին խելքերի դրությունքը չխորտակվեին Մեղուի զարկվածքից։

Հայոց ազգի մեջ դեռ առաջին անգամն է, որ մի օրագիր, յուր վճիռը հրապարակելով, խնդրում է բանավոր հասարակության կարծիքը։ Անպատմելի ուրախ ենք այս բանի վերա․ մենք այստեղ տեսանում ենք մի փրկարար սկզբունք, այն է հանդես տալ ազգի կարծիքին, ուրեմն հրապարակ կանչել խելքերը, խոստովանել նորա իրավունքը և այս կերպով ուսուցանել, որ ազգի մեջ երևցած ամեն մի երևույթ, ամեն մի իրողություն վերաբերություն ունի ազգին, և ազգի անդամքը, այսինքն անխտիր այն անհատները, որոնցից կազմվում է ազգը, ամենայն մարդկային իրավունքով ազատ են այդ բանը ընդունել կամ մերժել, արդարցնել կամ պարտավորել։

Թո՛ղ ապրի՛ հրապարակախոսությունը:

Ինձ, որպես հայի, ցավելի է տեսանել որևէ արատ կամ ապականություն մեր ազգի անդամներից մինի վերա, մանավանդ մի այնպիսի անդամի, որ յուր անձը նվիրած լինելով եկեղեցու սպասավորության, հետևաբար, մեծապես պարտական էր անարատ պահել յուրյան։ Բայց, մի այսպիսի ցավից սրտիս մեջ հառաջացած վերքը բժշկվում է իսկույն, երբ տեսանում եմ, որ ազգը դատապարտում է վնասի պարտավորը. երբ ազգը, խոստովանելով այդպիսու անարժանությունը, կտրում է, բաժանում է նորան յուր հետ հաղորդութենից, երբ ազգը, զզվելով այդպիսու