Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիսու գործերից և պարտավորելով նորան, իրավունք է ստանամ, որ լուսավորյալ աշխարհը պատվե յուրյան, որովհետև չէր կամեցել յուր մեջ պահպանել մի գայթակղության խմոր։

Ստույգ արժանավորության վկայությունը, եթե կա, այդ է միայն պակասության խոստովանէլրը։ Ազգի պակասությունը խոստովանել կամ դատապարտել ոչ թե միայն հանցանք չէ, այլ առաքինություն։ Ամենայն ազգային անդամ ինչ չափով պարտական էր սիրել յուր ազգը, նույն չափով պարտակա՜ն է նշավակել և սպանել նորա պակասությունքը, որպեսզի ազգությունը, ավելի մաքուր շրջանակի մեջ հանդիսանա ընդհանուր մարդկության առաջև։ Եթե մի մարդ վախենում է կամ չկամի լվանալ յուր աղտերը, ի՜նչպես ուրեմն պիտի իրագործե մաքրության գաղափարը։ Այն մարդիկը, որ անդատաստան երեխայի պես, զայրանում են տեսանելով ազգային ո՜րևէ ամոթի հրապարակությունը, մի համարձակ գրչի ներգործելով, այդ մարդիկը իրողապես ապացուցանում են, որ դեռևս չեն հասկանում, թե այլ է ազգությունը կամ ազգության գաղափարը և այլ է հանցանքը և անօրենությունը։

Ամենայն իրավունք և օրենսդրությունք դատապարտում են հանցանքը և ոճիրը, դատապարտում են այդ հանցանքի գործողը, գործողության կցորդը կամ սորանց արդարադատության աչքից վարագուրողը, բայց ոչ երբեք մի ամբողջ ազգ, որի անդամներից մինը գործել էր այդ հանցանքը. ոչ երբեք մի ամբողջ ազգ, որ դատապարտելով հանցավորը ապացուցանում էր աշխարհին, թե ինքը չէ կարող սառն աչքով հանդիսատես լինել այդպիսի ոճիրների. ոչ երբեք մի ամբողջ ազգ, որ չէր կարող յուր լռությամբ կամ չտեսանելու դնելով լռելյայն քաջալերել հանցավորը։

Բնական օրենքը, վսեմակա՜ն օրենք — գերագույն բոլոր մարդկային օրենքներից, վաղուց արդեն հասկացուցել է աշխարհին, թե մարդիկ հավասար իրավունքներով դուրս եկան արարչագործ աստուծո ձեռքից։ Մարդկային օրենքը դրվեցավ, թեպետև շատ անգամ և շատ դիպվածում շեղվելով բնական օրենքից, ի վերա այսր ամենայնի, ընտանեկան կամ ընկերական կյանքի պայմանները սուրբ պահելու համար․ այդ օրից սկսած, դատապարտության տակ ընկավ նա, որ հանդգնեցավ մոտենալ ուրիշի իրավունքին, կամ դրժել ընկերական կամ ընտանեկան նվիրական պայմաններին։

Իրավադատության մեջ է ազգի կյանքը և այս օրենքի վերա միայն կարող է մի աղդ հառաջանալ։ Մենք ուսանում ենք ազգերի պատմությունը, բայց շատ անդամ անհասկանալի կմնա մեզ որևէ ազգի պատմու-