Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան մի երևույթ, եթե ուսած չէինք այդ ազգի օրենսդրությունը, որովհետև օրենսդրության առանցքի վերա կատարում է յուր շրջադարձը մարդկային բարոյական կյանքը։ Ինչպես օրենքը, այնպես և կյանքը, ինչպես կյանքը այնպես և պատմությունը։ Եթե մի ազգի մեջ չկա օրենք, չկա իրավադատություն՝ համարձակ քարոզում ենք այդ ազգի կյանքը բարբարոսական։

Թող սարսափին պարկեշտ ականջները մի տեսակ մարդերի, որ նվիրած են յուրյանը անձը, խոսքը և գրիչը սորա կամ նորա պակասությունքը ծածկելու։
Ոչ երբեք պիտի հառաջանա ազգը, հետևելով հին խելքերի դրության։ Ոչ երբեք պիտի հառաջանա ազգը, հետևելով մի տեսակ մարդերի վարդապետության, որ թեև զգում էին անցածի և հնի ամլությունը, բայց, սրտի և հոգու քաջության պակասութենից, վախենում են միանգամայն կտրել բաժանել յուրյանը անձը տխուր անցածից և ոտք կոխել վճռաբար նոր սահմանագլխի վերա, ուր մանուկ առուգությամբ ծածանում է հառաջընթացների դրոշակը։ Չէ կարելի միևնույն ժամանակ երկու ճանապարհ գնալ, միմյանց հակառակ ուղղությամբ՝ իսկ երկուսի մեջը մեզ երևում է մի անթարգմանելի մոլորություն:
Այո՛, պատմությունը վկայում է մեզ, թե վճռական հնարներր բերում են առժամանակյա անախորժությունք, բայց նույն պատմության մյուս երեսի վերա տեսանում ենք, որ այդ, առժամանակյա անախորժությունների գնով գնվում է ապագան։ Եեսկտուր հնարներր միշտ վնասեցին մարդկության, հեոացան հին դրութենից, բայց և նորին չհասանելով պատկերացոլցին մի խղճալի վիճակ վեհերոտության, մի անմերժելի ասլացույց այն բանին, թե այդ հնարների գործ դնողքը ազատված չէին դեռևս անցածի ազդեցութենից։
Բոլոր բնական և մարդկային օրենքների մեջ գտանում ենք միայն այո՛ , կամ ո՛չ. երրորդը չկա։ Չմոռանան այս խոսքը այն ազգասերքը, որ յուրյանց սերը դեպի ազգը հայտնում են նորա պակասությունքր քողարկելով, որով անուղղակի կերպով մեղանչում են ազգության ընդդեմ, ապա ուրեմն արժանի, յուրյանը պաշտպանած հանցավորի հետ պատժակից լինելու։
Չէ կարելի իրավադատություն քարոզել և անիրավությունը պաշտպանել։
Չէ կարելի հառաջադիմություն քարոզել և անդամալուծի պես բեվեռցած մնալ մի կետի վերա։ 270