Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞ւր գնան, հռովմեակա՞ն դառնան, բողոքակա՞ն դառնան:

Այդ խնդիրը մեզ չէ վերաբերվում. այդ մասին թող մտածեն հռովմեական և բողոքական եկեղեցիների առաջնորդքը. եթե կարող են առանց յուրյանց եկեղեցին անարգելու ընդունել մի այդպիսի մարդ և հաղորդություն ունենալ հետը եկեղեցաբար, թող ընդունին, այդ նոցա գործն է։

Խնդրեմ ընդունել իմ անկեղծ հարգության հավաստիքը, որով ցանկամ մնալ

                              Արգո պարոնիդ խ. ծ. Մ. Նալրանդյանց 
  19 դեկտ. 1860

Պերա-Կոստանդնուպոլիս