Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼԻՆ

ՀԻՇԱՏԱԿ ԻՄ ԱՆԾԱՆՈԹ ԱԶԳԱԿՑԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻՆ

Իմ անծանոթ ազնվամիտ և անխարդախ ազգակից

Պ. Կոմս էմմանուել

Խոնարհաբար խնդրում եմ Ձեր ազնվամտութենից, որ ճշմարիտ քրիստոնեաբար ներողամիտ գտնվիք դեպի մեր անծանոթ բարեկամական համարձակությունը և չձանձրանա ձեր խաղաղ հոգին և չվրդովվի ձեր ստույգ ազատամտությունը այս առաջին անգամ Ձեզ և ինձ միմյանց հետ ծանոթացնող շարժառիթ նամակովս։

Թեպետ և ես ի վաղուց հետե առ ի սրտե կամենում էի մի առանձին նամակով հայտնվիլ ձեր հարգությանը, նամանավանդ այն բարեգուշակ օրից, երբ ընթերցասիրում էի ձեր քաղցրաճաշակ և ճշմարտաքարոզ Հիշատակարանները, որ անմիջապես ընծայում էիք հայոց ազգի բարեմիտներին արգո հեղինակ Ստեփաննոս վարդապետ Նազարյանցի Հյուսիսափայլ օրագրի մեջնորդով, այն ճշմարտասիրության սպասավորի ձեռքով, որ արդարասիրության և ազատամտության մուրճը ձեռքն առած անաչառապես փշրում է շատ զարտուղի ընթացքներ, ամենևին չնայելով միքանի սևերես ամբարիշտների և խավարապաշտների նետաձգությանը և դույն այդ ճշմարտության սպասավորը քաջ գիտենալով յուր սուրբ պարտականությունը դեպի յուր կրոնը և դեպի յուր ընկերը, հավասարապես լցուցել է մինչև ցայսօր յուր սպասավորության չափը և պայմանը։

Բայց ի՞նչպես օգնես մեր ասիամիտ անգրասիրությանը և անկրթությանը, որ շատ ժամանակից է թանձր ամպերի նման պատելով Հայաստանի հորիզոնի շուրջը, չէ թողում ճշմարիտ լուսավորությանը տեղի