Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևում էին հասարակությանը մի փոքր դժվարին կերպով. — այդպես չէ՞։

— Այո՛, այդպես, կա այդ բանի մեջ ճշմարտություն,— պատասխանում է Հիշատակարանը։

Ուրեմն քո գործարանի կարասները չունին նյութերի պակասություն և դու հարկադրած ես այդ գործերը հառաջ տանել մինչև ժամանակի վախճանը։ Երանի թե ես ևս օգնող լինեի այդ գործակատարությանը, նորա համար, որ Հայաստանի ծխյալ ավերակների մեջ բավականին հաստամորթ արջեր կան ներկելու։ Բայց ավաղ ասելույս, նոքա շատ, և ես միայն․ և կարասներս սակավ և ներկիս գույները պակասավոր, խնդրեմ դուք ինքներդ օգնություն հասուցանեք, եթե ո՛չ, ինձ ևս գերի կվարեն դեպի Մասյաց հաղթանդամ ուրվականների ամրոցը։ Զորօրինակ ինչպես պատահել էր պ. Շահբեգին, որ արյունկզակ լեզգիների ձեռքով գերի տարվեցավ դեպի Շամիլանիստ աթոռը, երևի որ պ. Իսահակյանցի անիծելը հասավ պ. Շահբեգի վերա, կնքահայրության խոստումը մոռանալով։

— Չէ՛, սխալ է քո ասածդ, նորա համար, որ պ. Շահբեգը յուրյան ամրացնելով այն դրոշակի տակ, որի վերա գրած է ոսկյա տառերով, թե հաղթող է ճշմարտությունը ընդդեմ ստության դրոշակի տակ ամրացած սպասավորների, խնայելով նախախնամությունը, պ. Շահբեգին իսկույն ազատեց Շամիլի գերութենից և փոխանակ պ. Շահբեգի, գերի տարվեցավ ինքը Շամիլը դեպի Ռուսսիա։

Պատվելի առողջամիտ ազգակից, գիտեմ, որ կցանկանայիր իմանալ որևիցե մեկ նորություն, եթե վաղուց լսած չլինեիր։ Անցյալ 1860 թվականի հունվար ամսո 23-ին պատահելով Սատանի հայ Շումե գյուղի մեջ, տեսա մի զարմանալի անասնանոց, թեպետ վաղուց տեսած էի, բայց այդ ամենից զարմանալի էր, որի մուտը արժեր վեց կոպեկ․ շուտով հատուցի և մտա. բայց ի՛նչպես զարմացա վերահատու լինելով․ մի քանի րոպեից հետո դուրս երևեցավ մի լայն վարտիքով հագնված մարդ. Փանտեսսոն Մատատինիոն անունով, մորուքը շփացնելով կանգնեց հանդիսավորների առաջը․ ապա կանչեց բիրտ ձայնով. «Որսկան, դուրս արի՛ շուտ և պատմիր այս հանդիսավորներին քո որսածները». իսկույն դուրս եկավ մի հաստափոր արջի կերպարանքով կենդանի, կանգնեց տիրոջ առաջև, հետի երկու թաթերի վերա․ ես որոշ նկատեցի որ այդ կենդանին հավատարիմ ծառա պիտի լիներ, որովհետև կարմիր վզանոց էր ստացել յուրյան տիրոջից․ այդտեղ հանդիսավորներից, ոմանք Արարատյան ավերակների բորենի ասացին և ոմանք Շամախու նահանգի ղաբալիու անտառի արջ ասացին․