նույն ժամանակին ճիզվիտականների մտրակին չէինք արժանանում. եթե ո՛չ, այդ ևս կլիներ ինձ համար մեկ ավելի տարաբախտություն և անվերջ մտածողություն։ «Պ. Մագյամ, դուք չգիտեք, որ հայոց ազգի անկիրթ և կոպիտ զավակները մտրակով և կաղնյա ճյուղերով պիտի դաստիարակվին»։
Ահա՛ քեզ զատիկ, ուրեմն նախախնամությունը արժանացուցել էր մեզ այգ բարբարոսական երջանկությանը, որով պիտի դիմեինք դեպի լուսավորության և գիտնականության նախագահը, որովհետև գավազանի հարվածը անպակաս էր մեզանից։ Փառք նախախնամությանը, ինչո՞ւ պետք էր հուսահատվեինք. այն գավազանի երկյուղը չէ՞ր, որ գիշերը քնից վեր կթռչեի.«Խաչ, օգնեա ինձ» ասելով շուտով ջրի պես սերտեցի մինչև վերջի թերթը. «Աշխատողականաց, Բարեխոսականաց, Գավազանասիրաց» հասա իմ աշխատասիրությամբ և գավազանի բարեխոսությամբ իմ վախճանական նպատա՛կին, այսինքն, ավարտեցի բովանդակ այբբենարանը։
Ապա շուտով սաղմոս վեր առա ձեռքս, այգ սաղմոսի թերթերը ճղելով քամու նման վազեցի մինչև ի վերջը։ Հետ այնորիկ վարժապետից խնդրեցի, որ ժամագիրք առնում. բայց վարժապետս հրամայեց ասելով․ որդի, դու հո՞ քահանա չես լինելու, էնդուր համար, որ ժամագիրքը, շարականը, տաղարանը և այլ այսպիսիք միմիայն քահանայա- պատկան ուսանելիք են, այժմ գրիչ պիտի առնուս ձեռքդ, որ վրացերեն գրել սովորես, բայց մեկ եզան էրի պիտի ճարես․ այսինքն էրիի ոսկորը, որ սկիզբը նորա վերա գրես, մինչև որ ձեռքիդ մատները գրչին սովորեն և ապա կարողանաս թղթի վերա գրել. որ ապագային տուր և առության ժամանակիդ պիտանի լինի քեզ։— Կրկին աջահամ... Անե՜ . որ մարդ դարձար և խալֆա եղար, գնաց։
Ո՞վ իմ մխիթարիչ, արդարադատ Հիշատակարան, այժմ դեպի քեզ եմ դառնում, եթե ասելու էիր ինձ համար, թե այս ինչ անծանոթ մարդը բազմարդյուն քամիներ է փչել, ետ ու առաջ չնայելով․ միևնույն ժամանակին բախտավոր կգտնվեի, եթե ինձ ևս չզոհեիր քո մեջ Բեգզադաների շարումը։ Բայց չկարծեմ, որ այդպես լինի, դու երկայնամիտ ես և ունիս ճշմարիտ և արդար դատողություն իրողությունների մեջ։
Ձեր համար ասում են, որ ներկարարի կարասներ ունի յուր բարեկամի գործարանի մեջ և ամբողջ տարին տասներկու տակառ է փոխում զնազան գույներով, ամիսը մի տակառը յուր գործը ավարտելով, զանազան անբան կենդանիք է ներկում արժանավոր և վայելուչ գույներով, այնուհետև