— Եվ դու, մեծ մայր, դու նորանց
Սիրո՞ւմ էիր, ինչպես քեզ,
Պաշտում էին սիրողքդ,
Որ պատմում ես այժմ մեզ։ —
— Աստված ինձ սիրտ էր տվել
Ապա ի՞նչ բանի համար.
Սիրականիս շուտ գտա,
Նա ևս չըսպասեց ինձ երկար։
Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտ։
— Մեծ մայր, դու քնքո՞ւշ սիրով
Սիրում էիր այն մարդուն։ —
— Քնքուշ սիրով նորա հետ
Վարվում էի. բայց հաճախ
Օր անց կացնում առավել,
Ուրիշի հետ քնքշությամբ։
— Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։
— Ուրիշի հե՞տ, հարազատ,
Ասում ես չամաչելո՞վ։—
— Իմ բոլոր սիրականքը
Հիմար չէին, այլ գիտուն,
Բայց ես նոցանից խելոք
Գտանվեցա, հաստատուն,
Եկեղեցու միջումը
Օրենքով պսակվելով։
Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։
— Մեծ մայր, զարհուրելի չէ՞ր
Քեզ, ամուսնուդ հանդիպել։ —
Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/28
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է