Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նորա խելքը թռել էր
Սիրով վառված իմ վերա,
Շատ բան տեսնել կարող էր...
Չտեսավ. թեև էր ներկա...

Ես ապրել լավ գիտեի,
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

— Բայց, մեծ մայր, ձեր ամուսնուն
Չէի՞ք խաբում կամ նենգում։ —

— Այդ ի՛նչ կարելի բան է,
Որ անմեղ օր անցանե.
Բայց ես իմ քահանայիս,
Խոստովանքի միջոցին,
Բոլոր գործած մեղքերըս
Հազիվ կասեմ պարզ մեկին,

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

— Զրկվեցա՞ք վերջապես,
Մեծ մայր, դուք ձեր ամուսնուց։ —

— Այո՛, բայց մեծ զրկանք չէր,
Նոր չէր թեև տաճարը,
Բայց շատ ջերմեռանդ զոհեր,
Միշտ ստանում էր կուռքը:

Ես ապրել լավ գիտեի,
Ու՞ր ես, իմ ջերմ մանկություն,
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

— Մեծ մայր, արդյոք արժա՞ն էր
Եվ մեզ ապրել, ինչպես դուք
Ապրել էիք ձեր կյանքում,—
Թոռներն արեցին հարցմունք։

— Ո՛հ զավակներս, այդ մասն է
Կին մարդերի վիճակվել,