ՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԱՄԱԿ
- Իմ ազնիվ Կոմս էմմանուել,
- Անծանոթ սիրելի
Ես քաջ իմանալով, որ դուք հաճությամբ կընթեռնուք նորանոր անցքեր, և սիրում եք լսել նորալուր դեպքեր, ավելորդ չհամարեցի ուղարկել Ջեզ մի հոդված, որի բովանդակությունը, հարցասիրության արժանի բան լինելով, հույս ունիմ, որ տեղ գտանե կամ Հիշատակարանիդ մեջ, կամ Հիշատակարանիցդ դուրս, բայց դարձյալ Հյուսիսացինք այլի մեջ։
Գտնվում էի ես Փարիզում որպես վաճառական մարդ, և այդ գործը ավելի ամուր հիմքերի վրա արդյունավետ կացուցանելու համար, ստացել էի ինձանից ջոկ տասն և մին ընկեր, որով բոլորեցունցս թիվն էր տասներկու։ Ինչ ապրանքով մեր ընկերությունը պիտի տուր և առք առներ, այդ ապրանքի տեսակից և բավական պաշար վեր առած, Փարիզից ուղևորվեցինք դեպի Բորդո, շոգեշարժ կառքով։
Նոր էին լույսն ու մութը միմյանցից բաժանվում, որ մեք Բորդոյից շոգենավով մտանք Ատլանտյան օվկիանոսը, որ ողողում է Եվրոպայի արևմտյան ափերը։ Սիրելի էր մեզ այն հեղանուտ ճանապարհի վրա երկար գնալ։ Երկինքը պարզ էր. արևմուտքումը չէր երևում բոլորովին ոչ մի ամպի հետք։ Առավոտ ու կապուտակ արշալուսից հետո սկսում էր արևելքը վարդագույն վառվիլ արեգակի առաջին ճառագայթներից։ Շիջանում էին այնուհետև երկնքի պարզ երեսի գիշերային բյուրավոր անձեթ կանթեղները։ Արեգակը հսկայաձև ելանելով հորիզոնի մշտնջենավոր կամարի վրա, վերածնում էր գիշերային աղջամուղջ մ թոլ թենից մի արփիաճաճանչ առավոտ։ Մեր շոգենավը սուրալով կապուտակ ծովի հստակ և հարթ մակերևույթի վրա, անզգալի կերպով կտրում էր ճանապարհի երկարությունը։ Զայրանում էր ծովը մեր հանդգնության վրա և կատաղաբար փրփրում էր։ Երկինքը, եղանակը և հեզաշունչ հող¬