երևում է կարդինալի անհավատարմությունը դեպի պապը[1] և նորա հիսուսյան կարգի հետ ունեցած հաղորդակցությունները: Երբ որ պապը շտապում էր պատժել նորա ապերախտությունը և անհավատարմությունը, կարդինալը դարան է գործում և հանգցնում է նորա կյանքի լապտերը։ Ահա քեզ մի զարհուրելի ապերախտություն, որ պիտո է դարուց դար քարոզվի ազգերի մեջ։ Ապերախտ կարդինալը փոխանակ յուր կյանքը դնելու յուր առատաշնորհ բարերարի կյանքի վերա, փոխանակ ջերմեռանդությամբ աշխատելու յուր երախտագիտության պարտքը վճարել, չարութենների չափը լցուցանելու համար մահադեղով վախճան է դնում այն բազմաշխատ մարդու կյանքին, որի սիրտը ո՛չինչ մարդկային իշխանություն չէր կարողացել ընկճել։
Գրեթե միշտ այսպես է վերջացել բոլոր մեծ մարդերի կյանքը։ Բայց առավել զարմանալին այն է[2], թե ի՞նչպես այն ժողովուրդը, որ պապին յուր երկարամյա աքսորանքից վերադառնալուն այնպես ընդունեց, որպիսի փառավոր հանդիսով չէր ընդունել Պոմպեոս մեծին, երբ նա վերադառնում էր լիակատար փառքով յուր ասիական հաղթութեններից, թե ի՞նչպես այն ժողովուրդը, որ օվսաննա գոչելով, բազմեցրեց նորան հռոմեական եկեղեցվո քահանայապետության աթոռի վերա և ցույց տվեց այնքան մեծարանք ու պատիվ, որքան չէին ցույց տվել նոցա նախահարքը մշտնջենավոր Կեսարին, երբ նա Պոմպեոսին հաղթելուց հետո որպես ինքնակալ տիրում էր բովանդակ Հռոմին.— նորա մահից հետո իսպառ մոռացավ նորա անունը և, ի՞նչ եմ ասում, այո՛ շատերը նոցանից նորա անաղոտ փառքի վերա ստվեր ձգելու համար․ մեծ մեծ ամբաստանություններ և դատապարտություններ հարուցին նորա հիշատակի վերա։ Դու կարծում ես, բա՛րեկամ, որ յուրաքանչյուր դարում այսպիսի մարդիկ պակա՞ս են եղել աղավաղելու մեծ տղամարդերի պատմությունը և արատավորելու նոցա ճշմարիտ պատիվը։ Միայն երախտագիտությունն է, որ հաստատ է մնում յուր սուրբ
- ↑ Հռոմի պապերը սովորաբար շատ խորամանկ և զգույշ, շրջանկատ մարդիկ են եղել․ զարմանալի է, որ այդ պապը այդպես խաբվել է յուր կարդինալի ընտրության մեջ և ընտրել է յուր գործակատար մի այդպիսի վատթար հոգի։
Ծան. հրատ.
- ↑ Զարմանալի լինելու չէր, եթե այս նամակի հեղինակը ուշադիր եղած լիներ իմաստության ձայնին, որ խոսեց հավի պես նույն րոպեին և նույն տեղում․ և այդ ձայնը արևմուտքից դեպի արևելք հնչեց, պայծառատես աշխարհագիտաթյամբ և մարդագիտությամբ հրատարակելով, թե ի՛նչ կշիռ ունի ամբոխի կարծիքը և դատողությունը աշխարհիս իրողութենների մեջ։
Ծան.հրատ․