Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

❁պայմանի վերա։ Դույն այդ առաքինական Հոգին նորա անպաճույճ գերեզմանի վերա, որ դեռևս չէ շքեղազարդած մարդահաճության հիշատակարանով կամ արձանով, արել է մի այսպիսի վերտառություն.

  Թէպէտ դարեր շատ անցանեն, սակայն անունդ կա յաշխարհի,
  Որչափ արփին այն լուսաբեր յերկնից յերկիր միշտ ծագի։ 
  Քեզ յապագայ աղգէ մարդկան արձան կանգնի փառաւոր, 
  Քո գործք, վաստակք գտցեն գովեստ ի բերանոց բերանոց. 
  Անպարտելի դու ի գինուց, որս եղեր չար դաւանաց, 
  Ապերախտին անգութ ձեռամբ խզեցավ թել քո կենաց.
  Անջնջելի սերտ յիշատակք կացցեն քարոզ քո կենաց, 
  Յավերժ առնել չարագործին ըղյիշատակ եղեռանց
  Իսկ Կարդինալի անարժան ճակատի վերայ 

Սև տառերով միայն բառս «Եղեռնագործ»։

Կարդինալի համար մի ընդարձակ ասպարեզ է բացվում այստեղ, գործարանը յուր իշխանության տակ ձգելուց հետո, հղանում է նա յուր մտքում մի հանդուգն խորհուրդ, հռոմեական եկեղեցու եռապսակ պապ դառնալ: Գործարանի գրագիրը և խորհրդական անդամը, պապի մեռանելուց հետո, անց են կենում դեպի կարդինալի կողմը, սոցա հետ միանում են հոգատարք ևս։ Կարդինալը յուր կուսակիցների օգնականությամբ շուտով կարողանում է երկու տարի հիվանդությամբ ծանրացած վեճին լրումն տալ։ Իսկույն վերստին զարթեցնում է այն խնդիրները, որ վաղուց հերքվել էին յուրյանց անճոռնի ստությամբ. բայց բանի էությունը քեզ լավ հասկացնելու համար, այդ խնդիրը թող մի փոքր քրքրեմ այստեղ։ 

Կարդինալին քաջ հայտնի էր, որ Հռոմի ժողովուրդը նորա դեմ վեր կկենա, եթե նա աոանց որևիցե օրինավոր պատճառի արձակե վերակացուն. այս պատճառով, նոցա պարզմտությունը պղտորելու համար, ասում էր, թե վերակացուն գործարանի հավատարիմ մարդ չէ, և թե նա արծաթը գործ է դնում հօգուտ Հիսուսյանց։ Իսկ վերակացուին առա- ջարկում էր այսպես, «քո գործերում պիտո էր քեզ օգնական առնուլ հոդատարքը»: Թեպետ այն բարեբարո անձին շատ դժվարին էր նոցա հետ մասնակցություն ունենալ, բայց հօգուտ յուր հայրենակիցների հանձն առավ այս անախորժությունը։ Բայց իզուր, որովհետև կարդինալը դիտավորվել էր անպատճառ Հեռացնել նորան, որ կարողանա յուր նպատակին հասանել։ Տեսավ կարդինալը, որ բանը ծանրընթաց է, ինքն ևս սորանից հարմար միջոց կարող չէր գտանել յուր ցանկացածը հառաջ տանելու։ Ատյան կոչեց վերակացուին հոգատարների հետ միասին