Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

օխերիմ թշնամիներին, կարդինալի սխալմունքը, և հասուցած վնասները շատ զգալի հղան Հռոմա համար*, ինչ որ նորան առավել զզվելի է կացուցանում հռոմայհցոց, այն է, որ նա միտ չդնելով ժողովրդի տհաճությանը նորա ընթացքի վերա, մի այնպիսի մարդ կարգեց վերակացու գործարանումը, որին հոգով չափ ատում էր Հռոմա ժոդովուրդը նորա ազգատյաց և անարժան գործերի համար, սորա վերակացության ժամանակը շատ մեծամեծ անցքեր անցան, որ կպատմեմ, եթե առանց ձանձրության կլսեք։

Այստեղ ես նորա խոսքը կտրեցի ասելով, առ ժամանակ թո՜ղ այդ բաները, նախ և հառաջ պատմի՜ր ինձ, աղաչեմ, թե ո՞վ և ի՞նչպիսի մարդ էր այն կարդինալը, որ այդքան աղեւոքի պատճառ եղավ Հռոմին, հետո կպատմես այն անցքերը։ Նորա մայրը հռոմայեցի էր, ասաց նա, որին իբրև մանուկ, միտ դնելով պատմությանը, փախցնում է մի մարդ**, նոցա զուգավորութենից ծնում է այս կարդինալը։ Սա յուր մանկության օրերում պատահում է դիպվածով մի հռոմեական վարդապետի, որ բնա¬ կում էր հին Աապուա քաղաքի մոտ գտանված գյուղում։ Անապատակա¬ նը ընդունում է սորան յուր մոտ, կրթում է, և յուր մահից հետո յուր տեղ վանահայր է կարգում։ Այն մութ վանքի մեջ, ինչ որ կարողանում է, բո¬ լորը գործ է դնում, վարդապետական պաշտոնը քրմապետություն փոխե¬ լով, Բաքոսի տաճարի մեջ զոհաբերությունք գործելով, և աստղկյան մո- լոլթեններով երկար ժամանակ պարապելով։ Հետ ուրեմն պապից նորան

Եվ Հոոմա ժողովուրդը անպարտ չէր յուր անբախտությանը, պատճառ, անզգա սա պաանվելով թույլ էր տվել յուր կարդինալի ընտրությունը, պատմությունը շատ բան ունի ասելու այս մասին նորա թերթերը քննողին, բայց անօգուտ։ Հռոմայեցիք ոչ միանգամ, այլ շատ ու շատ անգամ ընտրած են յոլրյանց համար կարդինալներ, պապեր այո, և բազմությունը հարսանիքի տաղեր է ասել յուր ընտրածների համար, բայց հետո, տե¬ սան ելով յուր տխմարությունը, քանի անգամ դա տա պարտ ել է յուր ընտրածքը, փախցը• նելով դեպի Գայետա, մինչև ֆրանսիական զենքով հետ են բերված Հոոմ, և հռոմեական ազատասեր ժողովուրդը դարձյալ ստրկացած է նոցա իշխանությանը։ Ծան. հրատ.

Երբ կարդինալը գնում է Հոոմ, պապի օծոլթյան հանդիսին ներկա լինելու, սուրբ Պետ բոսի եկեղեցու ղոան աոաքին կանգնած է [ինում մի այլանդակ կին. Նորա աչքե- րը երբ տեսնում են կարգինա/ին, մոտենում է նորան, բայց կարդինալը փախչում է նորանից. այնուհետև կէնր արտաբերում է այս խոսքերը, ապերախտ, դու չե՞ս ճանա¬ չում քո մայրը, դիցուք թե կարդինալ ես դարձել, չէ՞ որ իմ ստինքի կաթովն ես զարգացել։ Կարգինայր վաղուց էր անհետացել։ Բայց բոլոր հանդիսականը լսում են այս բանը ե ֆմաց են տալիս պապին։ Ահա' քեզ գլխավոր ապացույցը նորա մարակնոլթյան և ազնիվ ծննդարան ու Pi ան։ 293