Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


սին և ասաց այսպես. թեպետ առաջին անգամը ես քեզ ասացի, որ գոր֊ ծարանի հոգատարքը պարտ են քեզ օգնական լինել, բայց սուտ էր այդ խոսքը. պապի ասությամբ քեզ պարտ է նոցա իշխանության տակ ստո¬ րադրվիլ, և նոքա ինչ որ քեզ առաջարկեն, այն ևս կը լցուցանես դու: Հեզահոգի մարդը իմանալով կարդինալի միտքը, և հասկանալով նորա դավաճանությունը, այսքան միայն խոսեց. Ես չգիտեի, թե կարդինալն ևս կարող էր սուտ խոսել, և իսկույն հրաժարվեցավ յուր պաշտոնից։ Պատմության թերթերի մեջ գրած կա, , որ այդ վերակացուն յուր բարեկամների հետ միասին չափից դուրս հավատ է ունեցել կարդինալի արդարամտության վերա, անտես առնելով մոտից ու հեռվից սաստկարարբառ ձայները, որ զգուշացնում էին կարդինալի շատերին հայտնի ամբաբշտութենից։

Այնուհետև բոլոր բաները մեծ փոփոխության տակ ընկան, և գործարանը ստացավ մի այլակերպություն, որ շատ հեռու էր հիմնադրի մտքի խորհրդից։ Գործարանում ծառայող բոլոր արժանավոր անձինքը ողբացին վերակացուի հեռանալը և յուրյանց ազգի անբախտ վիճակը, որ օրեօր այնպես թշվառանում էր, հոգևորների իշխանության տակ։

Անպատմելի էր պաշտոնակալների սուգը, որովհետև գիտեին, թե կար- դինալը ի՛նչ մարդ կամեր նորա փոխանակ վերակացու կարգել։ Բոլոր բարեխիղճ մարդիկը հեռացան նորա հետ, բացի կարդինալի կուսակից֊ ներից։ Ծառայողք ևս կամեցան հետևել նոցա։ Բայց կարդինալը վախե¬ նալով, մի՛ գուցե տհաճություն ծնանի ժողովրդի մեջ, նորան խաբեց սուտ խոստմունքով։

Կարդինալը փոխանակ մի կերպով վարագուրելու այս անարգ ընթացքը և փոխանակ աշխատելու խորամանկությամբ ձեռք բերել Հռոմի պապությունը, որ առանց մեծ պատրաստության և ժողովրդի միաբան ընտրության, պետք է հավիտենական նախատինք լիներ նորան և պատճառ տար նորա անունը դրոշմելու չարագործների սև տախտակի վերա, խոհեմությամբ վարված կլիներ, եթե բոլոր վեճերը դադարեցներ, թողներ այն բարեմիտ մարդուն, այն հավատարիմ և անխարդախ վերակացուին յուր ազգօգուտ ձեռնարկությունը ի գլուխ տանել, և ինքը նորան գործակից լինելով, հսկեր գործարանի պիտույքի և բարեկարգության վերա, իսկ հոգատարները յուրյանց պարտականությունքը ճանաչելով, չխառնվեին վերակացուի գործերի մեջ։ Այն ժամանակը կարդինալը մի բարի հիշատակ կթողներ յուրյանից հետո, և նորա անունը մի սիրելի բան կլիներ Հռոմի ժողովրդի համար. բայց կարդինալը կամավ հեռացավ բարի բանից, և մոտեցավ չարին, մեքենա դառնալով մարդկության

Պատմության թերթերի մեջ դրած կա, որ այդ վերակացուն յուր բարեկամների հետ միասին չափից դուրս հավատ է ունեցել կարդինալի արդարամտության վերա, անտես առնելով մոտից ու հեռվից սաստկարարբառ ձայները, որ զգուշացնում էին կարդինալի շատերին հայտնի ամբաբշտութենից։