Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե կարդինալը նորանից լավ մարդ էր) այդքան երկար ծառա պահել, բայց նա զայրացավ ամենեցուն վերա։- Այսպես, չափազանց սիրում է կարդինալը այս վատթար ծառային միայն, դորա ժլատության, մարդատեցության, և շողոքորթության պատճառով, թեպետ այդ մարդը յուր տիրոջն ևս հավատարիմ չէ ծառայում․ որովհետև նորա դողությունը և խարդախությունը շատ բանի մեջ երևեցավ։ Գեղեցիկ էր պատասխանել հին փիլիսոփաներից մեկը մի անառակ մարդու, երր որ սա հարցրել էր նորանից․ թե ես ի՞նչպես մարդ եմ։ «Հառաջ ասա դու ինձ, թե ովքե՛ր են քո բարեկամները, ապա ես քեզ կասեմ, թե դու ի՛նչպիսի մարդ ես», պատասխանել էր նորան փիլիսոփան։ Քեզ փոքրիշատե տեղեկություն տալու համար գործարանի մասին, ես երեք շրջանի մեջ ամփոփեցի նորա անցքը։ Առաջին համարելով գործարանի հիմնադրութենից մինչև վերակացուի հրաժարվիլը. երկրորդը և երրորդը ահա՛ ըստ կարգին։

ԳՈՐԾԱՐԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՎՐԴՈՎԵՑՈՒՑԻՉ ԱՆՑՔԸ, ՈՐ ՊԱՏՃԱՌ ՏՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿԱՐԴԻՆԱԼԻ ԴԵՄ ՎԵՐ ԿԵՆԱԼՈՒ

Դու իմացա՛ր, թե ի՞նչ դարանագործությամբ ճանապարհ ձգեց կարդինալը այն հմուտ վերակացուին և թե ի՛նչպիսի մարդ նորա փոխանորդ կարգեց գործարանումը։ Այն ևս իմացա՛ր, թե ի՛նչպես շատերը և պաշտոնատարներից տեսանելով կարդինալի անիրավությունը, տեղեկանալով նորա կարգած վերակացուի անհմտությանը և անբարոյականությանը և գուշակելով այն չարիքը, որ պետք է յուրյանց հասանեին նորա ներգործությամբ, հեռացան այն ազգասեր անձի հետ-ինձ ասաց նա։ Այնուհետև գործարանը բոլորովին կորցնում է յուր խորհուրդը և շեղվելով հիմնադրի մեծ նպատակից, մի նոր ուղղությամբ հառաջ է գնում։ Սորա պատճառն ևս այն էր, որ ո՛չ հոգատարքը, ո՛չ գործավարը, ո՜չ խորհրդականը, ո՛չ գլխավոր պաշտոնատարները և ո՛չ վերակացուի օգնականները լուսավոր կամ թե ազգի օգտի վերա մտածող անձինք էին։ Եվ եթե մի լավ մարդ ևս նոցա կպատահեր, ի միասին կաշխատեին նորա կյանքը կարճեցնել։ Այստեղ չկարողացա համբերել, կտրեցի նորա խոսքը, ասելով. բա՛րեկամ, ժողովուրդը որ տեսանում էր դոցա անիրավությունը, ի՞նչպես չէին արգելում: Նա ինձ այսպես պատասխանեց.

Նոցա միջի նախագահ մարդերը կարդինալը յուր պատվի մեծությամբ, իսկ հոգատարքը յուրյանց հարստությամբ գրավել էին դեպի յուրյանց կողմը և պղտորել էին միտքը ռամիկ ժողովրդի, որին խաբել մի շատ դյուրին բան է. մնում էին մի քանի հասկացող մարդիկ, նոքա ևս