լավ իմանալով որ Ֆրանսիայի դեսպանը շատ մոտիկ բարեկամ է կարդինալին, ակամա կամքով լռում էին։
Բարեկամ, կրկնեցի ես, դոքա շատ հետաքրքրելի բաներ են, խնդրեմ ինձ պատմես, և տաս փոքր֊ինչ մի ըստ միոջե տեղեկությունք, որ կարող էին համոզել ինձ հավատ ընծայել քո ասածներին, և դատել այն հետեվանքը, որ պետք է հառաջանային դոցա Թյուր ուղղությամբ։ Խղճալի՛ գործարան, դու խաղալիք ես եղել այդ անբարոյական մարդերի ձեռքում, բոլորովին խոտորվելով քո նախկին սուրբ խորհրդից։
Թեպետ բավական երկար և ձանձրալի են պատմելիքս, բայց որ միջոց դեռ շատ ունինք մինչև երեկոյան խաղաղական ժամերը, մանավանդ որ դուք ևս սրտանց կամենում եք լսել գործի հանգամանքը և ուղղությունը, ապա ձեզ պատմեմ, թեև ոչ այնքան երկարորեն, բայց գոնե և ոչ՛ այնքան կարճառոտ, որ ձեր հարցասիրությունը մնար անլցուցանելի։ Սկսենք դարձյալ նոր վերակացուից։
Որքան սորա նախորդը մի բարեբարո, քաջահմուտ, և ազդի օգտին հետամուտ մարդ էր, նույնքան և սա չարախնդիր, բարոյականությամբ խանգարած և անհավատարիմ։ Թեպետ սորա անարժան գործերը վաղուց հայտնի էին ամենեցուն, բայց որովհետև կարդինալին շատ ձեռնըտու մարդ էր, նա ուշ չդարձրեց ժողովրդի տրտնջանքին և դժկամակությանը, այլ նորան գործարանումը վերակացու կարգեց, երկու մարդ ևս նորան օգնական տալով. որոնցից մեկը բավական հմուտ էր մետաքսագործության, և կարդինալին շատ մերձավոր, իսկ մյուսը անաչառ և ազգի օգտի վերա մտածող։ Բանի թելը շարունակ պահելու համար, դառնանք դեպի վերակացուն, սոցա վերա խոսելու համար, դեռ շատ ժամանակ ունինք։
Նոր վերակացուն յուր անձին որպիսությունը լավ իմանալով, սկզրումը մեծ խորամանկությամբ վարվում էր ամենեցուն հետ։ Բայց նորա վերջին օրերում ․դուրս երևեցան նորա դժոխային կիրթը, ինչպես խոր գիշերումը խիտ անտառի մեջ յուրյանց որջերից կոկորդաբաց դուրս են գալիս գիշակեր գազանները, որս ճարելու։ Սա կամենալով գործարանից հրաժարեցնել այն մարդիկը, որոնք ճշմարտասիրությամբ համախոհ էին առաջին վերակացուին, գիտես թե ի՛նչ մեքենաներ լարեց նոցա դեմ, ևս առավել պաշտոնավորներին։ Միշտ հուսադրում էր ամեններին, թե ձեր վարձը կը հավելացնեմ, պաշտոնավորներին՝ թե ձեր աշխատության ժամերը կբարվոքեմ և ձեր վերա լավ հոգացողություն կունենամ։ Եվ նոցա սիրտը գրգոելու համար միշտ նախատում էր նախկին վերակացուին, հոգատարների բոլոր թերությունների պատճառը