Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու կարդալուց ոչինչ չգիտեր։ Այսպես ահա խաբել ու որսացել էր նա և Քուեպեքի այն առաջին մարդիկը, որոնցից կարելի էր հուսալ մի րան և կամ որոնց օգնությամբ կարելի էր հառաջ տանել մի կամք։


Այսպիսի խորամանկ և անբարոյական մարդիկն են, որ քանդում են ազգի ապագա երջանկության պայմանքը և յուրյանց քսակը միայն լցուցանելով, զոհում են պարզամիտ ժոզովրդի բարեկենդանությունը։ Գողգոթայի նահատակը հեռի՛ պահե ամենայն անբախտ ժողովուրդ այսպիսի չարարվեստ և ահավոր մարդերից։ Ոհ, պարզամիտ մարդ, որ չկարողացար իմաստասիրել, թե ինչպես անհնարին բան է գույնը մարմնից բաժանել, նույնպես և անկարելի է չարություն դարձած մարդս դեպի ուղղություն ածել։ Այսպիսիները այն խորհրդով դուրս է երևեցնում աշխարհատնտեսի աներևույթ աջը, որ նոցանով զգուշացնե պարզամիտները, արթնեցնե թմրածները և խրատե անմիտները։ Քահանայապետը վախճանեցավ, թե ո՛չ, այն նենգավոր հոգին իսկույն սրեց յուր լեզուն նորա վերա, դուրս ցայտեց յուր սրտի միջի ոխակալությունները, որ ուներ տարևոր ժամանակով նորա դեմ։ Այս բոլորիս պատճառն այն էր, որ պապը մի ժամանակ բարկացավ նորա հանցանքի վերա և կամեցավ նորան դատապարտել, բայց դարձյալ գթալով, ներել էր մարդասիրաբար, բավական համարելով արտաքսել նորան յուր երեսից և հոգևոր գործերի պաշտոնից։ Այն պապին, որի խոհեմության վերա զարմացել էին ֆրանսիացիք և անգլիացիք, որ և մի ժամանակ եվրոպացոց խոսակցության նյութ էր եղել և հնձում էր նոցա գովության դափնիքը, նորան չէր հավանում սա։ Այն պապին, որ մոռացության տալով սորա բոլոր հանցանքը, ցույց էր տվել այնքան ներողամտություն և մարդասիրություն, նորան չարանախանձ էր կոչում։ Այն պապին, որ անբախտ Հռոմի եղած շեղած հույսն էր, որի կյանքը գիշեր ցերեկ նվիրած էր արթուն հսկողության յուր ժողովրդի երջանկության վերա, և որի մահը տակավին մի անբուժելի խոց է հոոմեական սրտերի համար—նորան բարբարոս էր կոչում։ Այն պապին, որ Հռոմի նախկին իրավունքը ձեռք բերելու համար, մոռացել էր փառք, պատիվ և մարդկային երկյուղ, նորան կործանիչ ժողովրդի բարօրության էր կոչում։ Թող պատմությունը, այն անաչառ դատավորը, քննե վատթարների գործերը և վրեժխնդիր լինի նոցա։ Երբ մարդկության ապագա սերունդը կկարդա նորա թերթերի մեջ այս ամենը, այն ժամանակ առավել պարզ վճիռ կհատանե դոցա արարքի վերա։ Իմացիր, բարեկամ, Հավելցրեց նա այստեղ— որ այս մարդս այժմ ևս քահանայապետի շնորհովն է ստանում այն