Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեր կալավ այդ պաշտոնը և տարժանավոր գործի հոգսերը վայրենի և անկարգ մարդերի մեջ. գեղեցի՜կ նահատակություն։ Գործարանի հոգատարքը, որ առաջին անգամը այսպիսի պատվով և գովաբանությամբ նորան ներկայացուցին ծառայողներին, կարծելով, որ նորան ևս կարող են ծառայեցնել յուրյանց նպատակին, հետո մեծամեծ տհաճություններ հարուցին նորա դեմ, տեսանելով, որ նա ճշմարտության հետևող և անկարգության վրեժխնդիր, և ամենայն պակասության հանդիմանող անձն է։ Տարաբախտ ճշմարտություն, դու ապականության դարումը Թեբայի անապատը գտար քեզ ապաստանարան, այժմ ո՞ւր պետք է ապավինիս քո անիրավ և անհամար հալածիչների երեսից։

ՎԵՐԱԿԱՑՈԻԻ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆԸ, ՈՐԻՆ ԿԱՐԴԻՆԱԼԸ ՆՇԱՆԱԿԵՑ ՍՈՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Այս մարդու անբարոյականությունը և կարճմտությունը պատճառ էր լինում այն բոլոր սխալանքի, որ սա ցույց տվեց յուր գործի մեջ։ Թեպետ սա անարժան էր այն պաշտոնին, բայց սորան ևս հարկն էր ստիպում։ Գովելի է սորա միակ հատկությունը, որ չգիտեր երբեք կեղծավորվիր Սույն այս պատճառով կարդինալը խեթ աչքով էր նայում սորան։ Սա ինքն եղավ յուր արձակման պատճառը։ Որովհետև, ինչպես ականատես էի, սա շատ խստությամբ էր վարվում ծառայողների հետ, այս պատճառով նոքա բողոքեցին կարդինալին, որով չափավորեց սա յուր անձը մի քանի ժամանակ։ Գրեթե միշտ այսպես է, ուր չկա երկյուղ, անդ թուլահոգի մարդիկը միշտ խրոխտ են լինում. իսկ մի փոքր կասկածելի բանի մեջ, մինչև վերջին աստիճան թուլանում են։ Մի փոքր ժամանակ անցանելուց հետո, սա կրկին շարունակեց յուր գիտեցածը, մինչև բարեմիտ մարդիկ յուր դեմ զինվորելով, արձակվեցավ յուր պաշտոնից։ Սորա անխոհեմությունը ամենից տարապայման է եղել։ Առաջին, որ եթե սա ճշմարտասեր մարդ լիներ, այնքան բաներ տեսանելուց հետո, չպետք է գործարանումը ծառայություն հանձն առնուր։ Երկրորդ, լավ իմանալով, որ կարդինալը նորան լավ աչքով չէ նայում, պարտ էր ամեն կողմից աշխատել ծառայողներին գոնե յուր անձը սիրելի ընծայել, որ նորանց ջատագով ունենալով, կարողանար այնտեղ երկար կյանք ունենալ։ Երրորդ, գլխավոր սխալն այն է, որ չկամենալով առաջին փորձովը խրատվիլ, վերստին շարունակել է յուր խիստ ընթացքը։ Եթե նա ասելու է, թե վերակացուները ինձ ստիպում էին այնպիսի գնացք ունենալ ծառայողների հետ. ապա, նախ սխալ է 304